f

Անկախ

«Դելիմիտացիան նոր Ալեքսանդրապոլ է մեզ համար. Հայաստանը կիսելու, Հայաստանը Թուրանի միջանցք դարձնելու ծրագիր». Դավիթ Շահնազարյան. (Տեսանյութ). 168.am


168.am. «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանն է:

Հաղորդման ընթացքում ներկայացրեցինք մի քարտեզ, որը տևական ժամանակ թաքցվում էր հայ հանրությունից և որն ըստ մեր աղբյուրների՝ այս պահին բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթ է, որում նշված են բանակցվող կոմունիկացիաները, ճանապարհները: Ըստ մասնագետների՝ ներկայացվող քարտեզում չկա հայկական շահ, այլ թուրքական և ադրբեջանական շահերն են ուրվագծվում և հեռահար նպատակները:

Դավիթ Շահնազարյանը նշել է. Դելիմիտացիան նոր Ալեքսանդրապոլ է մեզ համար. Հայաստանը կիսելու, Հայաստանը Թուրանի միջանցք դարձնելու ծրագիր: Արդյունքներն արդեն Փաշինյանը խոստացել է Ադրբեջանին:

Մենք մտել ենք դելիմիտացիայի օրակարգի մեջ, որն արդեն կործանարար է Հայաստանի համար, ծանրագույն հարված է մեր պետականությանը: Սրանք Ադրբեջանի քաղաքական և ոչ տնտեսական նախագծեր են՝ ուղղված Հայաստանի պետականության, Հայաստանի ինքնիշխանության դեմ:

Աշխարհաքաղաքական լրջագույն պրոցեսներ են տեղի ունենում: Նոր պատերազմը օդում կախված է, և դրանում միայն Փաշինյանի գործոնը չէ, նաև լ

րջագույն աշխարհաքաղաքական գործոններ և գործընթացներ կան: Հայաստանի պատվիրակությունը փոխվարչապետների հանդիպմանը քարտեզներ է տարել, որոնք ի օգուտ Հայաստանի չեն: Այն, որ ասում են՝ ճանապարհները կբացվեն, կլինի ապաշրջափակում, ՀՆԱ-ն կաճի 30%-ով, Հայաստանը կդառնա Նյուվասյուկի՝ կատարյալ անհեթեթություն է և հիմարություն: Հայաստանի բեռնափոխադրումների ծավալը չնչին է, իսկ ճանապարհների ապաշրջափակումն առաջին հերթին անվտանգություն է, հետո նոր՝ տնտեսություն:

Այն, ինչ անում է այսօրվա իշխանությունը, մշտապես ուղղված է եղել Հայաստանի դեմ: Իրագործվում է ստացած առաջադրանքն ընդդեմ Հայաստանի շահերի:

Դեռ 2019 թվականի հուլիսի 8-ին հրապարակված google քարտեզով երևում էր, որ Նախիջևանի մեր պետական սահմանից մոտ 30 մետր հեռավորության վրա Ադրբեջանը կառուցել և ավարտել է մի շինություն, որն ամենայն հավանականությամբ ռազմական օբյեկտ չէ, այլ մաքսային տերմինալ:

Մեկ այլ փաստ՝ Գյումրիում մեծ գումար ծախսելով՝ կառուցեցին մաքսակետ, միաժամանակ հայտարարեցին, որ Գյումրին պետք է դառնա ազատ տնտեսական գոտի, որի կառավարումը պետք է իրականացներ իսրայելական մի ընկերություն, ինչո՞ւ, ո՞ւմ հետ պետք է լիներ ազատ տնտեսական գոտին, Վրաստանի՞:

Այսինքն՝ արդեն 2019-ին նախատեսված էր այսօրվա իրավիճակը, այս բոլոր պայմանավորվածություններն արդեն այն ժամանակ կային: Սա դավադրությունների տեսություն չէ, սրանք զուտ փաստեր են:

Սրան հավելենք այն, որ պատերազմից առաջ Փաշինյանը ոչինչ չնախաձեռնեց այն կանխելու համար, պատերազմի ժամանակ մի քանի անգամ մերժել է դադարեցնելու առաջարկը, ողջ պատերազմի ժամանակ խրամատավորման, պաշտպանություն կազմակերպելու հրաման չի տրվել: Տեղի է ունեցել առերևույթ պետական դավաճանություն: Արտաքին այն ուժերը, որոնք իշխանության են բերել Փաշինյանին, հենց այս ծրագիրն են նախատեսել իրականացնելու:

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանը խափանեց Էրդողան-Ալիև-Փաշինյան համատեղ ծրագիրը: Նախատեսվել էր պատերազմով ամեն ինչ հանձնել: Չստացվեց: Այն, ինչ պետք է պատերազմով հանձնվեր, հետո Փաշինյանը տվեց իր հրամանով և Վաղարշակ Հարությունյանի ստորագրությամբ: Դա արդեն խոստացվել էր Ադրբեջանին:

Գուցե այդ պայմանավորվածության համաձայն էր, որ նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստից հանվել էր այն հատվածը, որը կար նոյեմբերի 8-ին մամուլում տարածված նախնական տարբերակում՝ Ղազախի շրջանի անկլավները հանձնելու մասին հատվածը: Անկարան և Բաքուն շարունակում են պնդել Սյունիքով միջանցքի բացումը, Թուրքիան մտադիր է առնվազն դիտորդի կարգավիճակով տեղակայվել այստեղ:

Օրեցօր փոփոխվող աշխարհաքաղաքական այս թնջուկը կապված է Մեծ Թուրանի ճանապարհների, հաղորդակցական միջոցների հետ: Եթե կար նախապես մշակված նման ծրագիր, այդ դեպքում ինչո՞ւ պատերազմի միջոցով, ինչո՞ւ մարդկանց կյանքերի հաշվին: Որովհետև պետք էր կործանել բանակը. նահանջած բանակի առկայության պայմաններում հնարավոր չէր ծրագիրն իրականացնել:

Միտումնավոր են ռազմական գործողություններ արել, հիմա էլ շարունակում են՝ կազմաքանդել ու կործանել բանակը, անվտանգության համակարգերը, ինստիտուտները, ԱԳՆ-ն: Հայաստանի սուբյեկտայնությունը դարձրել են ԶՐՈ: Փաշինյանի «Խաղաղության դարաշրջան» կոչված ծրագրի 4 փուլերը: Այն, ինչ նա խոստացել էր, այն, ինչի համար նրան արտաքին ուժերը բերել էին իշխանության: Փաշինյանին բերել էին Արցախը՝ իշխանության դիմաց բանաձևով:

Արցախի հանձնում (նախատեսված էր հանձնել ամբողջությամբ) Դելիմիտացիա, միջանցքներ, դրանց նկատմամբ վերահսկողություն Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում:

Ռուսաստանի փոխարեն ռազմական դաշնակիցը՝ Թուրքիան Ռուսաստանը մեզ պետք չէ, պետք է դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից, դուրս բերել ռուսական ռազմաբազաները, Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ: Փաշինյանն ավարտել է 4 փուլից բաղկացած ծրագրի 1-ին փուլը, սկսվել է երկրորդը:

Վստահ եմ, որ Փաշինյանը բոլոր խոստումները տվել է դեռևս 2018 թվականին՝ Ալիևին և Էրդողանին՝ միջնորդավորված: Մեր տարածաշրջանում կան բացահայտ և ակտիվ գործող արտաքին խաղացողներ՝ օրինակ, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Պակիստանը, էլի կան խաղացողներ: Իսկ Հայաստանը սուբյեկտ չէ, այստեղ տարբեր աշխարհաքաղաքական շահեր են բախվում: Խաղաղությունը լինում է ոչ թե ստորագրությամբ, այլ ռազմաքաղաքական բալանսով:

Ալիևը խաղաղության փաստաթղթի տակ դնելու է Ռիբենտրոպյան ստորագրություն: Իլհամ Հեյդարովիչը թող ականջին օղ անի՝ «Армения никогда не будет проходным двором Пантюркизма»: Ղարաբաղն առաջին ճաշատեսակն էր, Սյունիքն ու Հայաստանն են հիմա դրված սեղանին. խաղադրույքները շատ բարձր են:

Սկսվել է հասարակությանը նախապատրաստելու գործընթացը: Կատարվում են աշխատանքներ Թուրքիայի դերի մասին, գովազդվում է Թուրքիայի հետ հարևանություն անելը: Էրդողանի և Ալիևի շահերը սպասարկող Փաշինյանն ու նրա թիմը նախապատրաստում են ծրագրի 2-րդ, 3-րդ, 4-րդ փուլերի իրականացումը:

«Սպիտակ թղթեր» զեկույցում Ժիրայր Լիպարիտյանն ուղղակիորեն ասում է՝ Ռուսաստանի փոխարեն պետք է լինի Թուրքիան: Այս մոտեցումներն ամբողջությամբ համընկնում են Փաշինյանի ծրագրի 2-րդ, 3-րդ, 4-րդ փուլերի հետ: 1995 թվականի վերջին տեղյակ էի Լիպարիտյան-Վաֆա Գուլուզադե հանդիպումների մասին, դրանց դեմ եմ եղել, ասել եմ, որ կվնասեն Հայաստանին, ինչը հաստատվեց՝ այդ հանդիպումների հետևանք էր Լիսաբոնը:

Արկադի Ղուկասյանը ևս իր դժգոհությունն է հայտնել այդ հանդիպումների առնչությամբ: Այսօր իրավիճակը ծայրահեղ ծանր է, ընթանում է մեծ արագությամբ: Ի՞նչ պետք է անեն իշխանությունները, ընդդիմությունը, հասարակությունը. Փաշինյանին կարող եմ առաջարկել՝ ատրճանակ մեկ փամփուշտով:

Հասարակությանը պետք է առաջարկեմ՝ չհամակերպվել պատերազմի կործանարար իրողության հետ: Իշխանափոխությունը կարող է տեղի ունենալ փողոցով: Հանրության այն հատվածը, որոնց ես ՀՀ քաղաքացի եմ համարում, պետք է վստահեն նրանց, ովքեր հստակ ծրագիր ունեն:

Ընդդիմությունը պետք է հստակ ծրագիր ունենա: Պետք է լինի թիմ, իսկ թիմը՝ շղթա, իսկ շղթայի ամրությունը չի կարող գերազանցել նրա ամենափոքր օղակի ամրությանը: Սա է միակ լուծումը: Ժամանակ չկա:

Հայաստան Դավիթ Շահնազարյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին