f

Անկախ

Ռոմանոս Պետրոսյանը ոչ մի կերպ չի համակերպվում իր ծննդավայր Աբովյանում ՔՊ-ի կրած պարտության հետ


Շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ, ծնունդով աբովյանցի Ռոմանոս Պետրոսյանը ոչ մի կերպ չի համակերպվում իր ծննդավայր Աբովյանում ՔՊ-ի կրած պարտության հետ։ Դա իր անձնական պարտությունն է համարում։ Երկրորդ անգամ ՔՊ-ն չի կարողանում քաղաքը ԲՀԿ-ի ձեռքից վերցնել։ Երեկ լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանը Ռոմանոսին կանչել է իր մոտ ու «նախշել» պարտության համար։ Եվ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարություն տարածեց, որ որոշել է բողոքարկել Աբովյանում ընտրությունների արդյունքներն ու վերահաշվարկ իրականացնել 25 տեղամասերում, որովհետեւ մեկ մանդատի պատճառով իրենք չեն կարողանում կոալիցիա կազմել «Հանրապետություն» կուսակցության հետ եւ իշխանություն ձեւավորել։


Հիշեցնենք․ Աբովյանում մասնակցում էր 4 ուժ՝ ԲՀԿ, ՔՊ, ՀՅԴ, «Հանրապետություն», ԲՀԿ-ն 46.1 տոկոս է հավաքել, ՀՅԴ-ն՝ 5.1, եւ կոալիցիայի դեպքում կստացվի 50 տոկոսից ավելի։ Իսկ ՔՊ-ի եւ «Հանրապետության» ձայները միասին 49 տոկոս են, եւ հիմա հույս ունեն վերահաշվարկով ավելացնել ՔՊ-ի կամ «Հանրապետության» ձայները։ Թեեւ ընտրությունների ժամանակ ՔՊ-ն որեւէ խախտում չի արձանագրել, հակառակը՝ մի բան էլ ընդդիմությունն էր պարբերաբար ահազանգում ՔՊ-ի կողմից ապօրինությունների, հանձնաժողովի ՔՊ-ական նախագահների կողմից ուղղորդումների, ԲՀԿ-ի օգտին քվեաթերթիկներն անվավեր ճանաչելու մասին։ Մենք տեղեկացանք, որ վերահաշվարկը երեկ մեկնարկել է, ԿԸՀ անդամների ներկայությամբ 4 տեղամասում բացել են արկղերը եւ արդյունքում՝ ԲՀԿ-ի ձայները մի բան էլ ավելացել են, իսկ ՔՊ-ինը՝ պակասել։

Մասնավորապես, այդ 4 տեղամասից երկուսում որեւէ թիվ չի փոխվել, մեկում՝ թիվ 29/35 տեղամասում, 2 ձայն ԲՀԿ-ից է պակասել, 3 ձայն՝ ՔՊ-ից, մյուս ուժերի քվեները նույնն են մնացել։ Իսկ չորրորդ տեղամասում ՔՊ-ի ձայները պահպանվել են, փոխարենը ավելացել են ԲՀԿ-ի ձայները՝ անվավեր ճանաչված 7 քվեաթերթիկ հաշվվել է ԲՀԿ-ի օգտին եւ 396-ից դարձել է 403։

 

ՏԻՄ ընտրություններ Ռոմանոս Պետրոսյան Աբովյան Հայաստան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին