Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը հաստատել է 2024 թ. ձմեռային պատանեկան չորրորդ Օլիմպիական խաղերի անցկացման ժամկետներն ու վայրը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: 2024 թ. ձմեռային պատանեկան չորրորդ Օլիմպիական խաղեր տեղի կունենան Հարավային Կորեայի Գանգվոն նահանգում՝ 2024թ. հունվարի 19-ից փետրվարի 1-ը։
Պատանի օլիմպիականների մրցումները կանցկացվեն չորս վայրում: Նախորդ ձմեռային պատանեկան Oլիմպիական խաղերը տեղի են ունեցել 2020 թ. Շվեյցարիայի Լոզան քաղաքում։