f

Անկախ

ՍԴ-ի որոշումը փաստեց, որ մեր գործընկերները կալանավորված էին քաղաքական որոշման արդյունքում. Էլինար Վարդանյան


Սահմանադրական դատարանի այս որոշումը միանշանակ սպասելի էր, որովհետև գործընթացը, որ տեղի էր ունեցել մեր գործընկերների հետ, ակնհայտորեն հակասահմանադրական էր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավագետ Էլինար Վարդանյանը`անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից հրապարակված որոշմանը, ըստ որի ԱԺ պատգամավոր ընտրած անձինք չեն կարող լինել անազատության մեջ:

«Ակնկալել որևէ այլ որոշում, կնշանակեր, որ ՀՀ-ում ընդհանրապես չի գործում Սահմանադրությունը, և Հայաստանն էլ, որ հռչակված է իրավական պետություն, ամենևին որևէ աղերս չունի իրավական պետության հետ։

Գործընթացները, որ գնացել էին մինչ այդ, իսկապես հակաիրավական էին և այս որոշումը եկավ ևս մեկ անգամ փաստելու, որ մեր գործընկերները կալանքի տակ են եղել քաղաքական որոշման արդյունքում»,- ասաց նա։

Անդրադառնալով դաշինքի կողմից միջազգային պատվիրակությունների նիստերին մասնակցելուց հրաժարվելուն` մինչև կալանավորված պատգամավորների ազատ արձակումը, Վարդանյանը նշեց. «Մենք խնդիր ունենք նաև մեր մնացած գործընկերների հետ, որոնք անցնում են մի շարք քրեական գործերով, և նրանցից շատերը ընդգրկված են մի շարք միջազգային պատվիրակություններում։ Նրանք զրկված են այդ պատվիրակությունների նիստերին մասնակցելու և Հայաստանի շահերը ներկայացնելու հնարավորությունից։ Ակնկալում եմ, որ առաջիկայում այդ հարցը պետք է լուծվի, որպեսզի մարդիկ, ովքեր իսկապես կարող են ներկայացնել Հայաստանի շահերը, հնարավորություն ունենան պատշաճ կերպով ներկայացնել»

Վարդանյանը չբացառեց, որ Դատախազությունը կարող է միջնորդություն ներկայացնել կալանավորված պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով։

«Պետք է նշել, որ քրեական դատավարության կարգավորումներին համապատասխան կալանքի միջնորդություն ներկայացնելուց առաջ պետք է հիմնավորվի, թե ինչ նոր ի հայտ եկած հանգամանք կա, որով պայմանավորված՝ այդ անձինք պետք է վերցվեն կալանքի, այս պահին այդպիսի հանգամանք գոյություն չունի»,- ասաց Էլինար Վարդանյանը։

Հայաստան Էլինար Վարդանյան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին