f

Անկախ

Իմ դեմ ցուցմունք տված միակ անձը գործարքի դիմաց բարձր պաշտոնի է նշանակվել․ Արթուր Սարգսյան


ՀՀ-ում կա գոնե մի ատյան, որ պատվերներ չի իրականացնում, ՍԴ որոշումը ինձ համար  սպասելի էր։ Այս մասին «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախին համայնքապետ Արթուր Սարգսյանը՝ հավելով, որ իր գործի համար չէ, որ այդպես է  ասում, գործի վաղեմության ժամկետը լրանում էր, մոտ 10 օրից պետք է ազատության մեջ լիներ։

«Բոլորդ հիշում եք, որ պարոն Վարդևանյանը Աժ-ում ասում էր, որ Սահմանադրության  96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորները չեն կարող կալանավորված լինել։ Դրանից հետո դատավորներ, դատախազներ իրենց գործը կատարեցին, ես այսօր ուզում եմ ասել՝ Արամ Վարդևանյանը ճիշտ էր, իրենք բոլորը՝ սխալ»,-ասաց նա։

Արթուր Սարգսյանն ասաց՝ ինչպես ապացուցվեց, որ կալանավորումն էր խայտառակ ապօրինություն, նույն կերպ կպարզվի, որ իր դեմ հարուցված գործն է ապօրինի, իր դեմ միակ ցուցմունք տվող անձը Սիսիանի քաղաքապետարանում այսօր բարձր պաշտոնի է  նշանակվել։ «Բաժնի պետ է նշանակվել, համոզված եմ՝ հենց այդ գործարքի համար է նշանակվել»,-ասաց նա։

Արթուր Սարգսյանը անդրադարձավ դիտարկմանը, որ իրեն երկրորդ անգամ կալանավորելու ժամանակահատվածը համընկավ Սիսիանի հատվածում ռազմական  գործողությունների հետ․ «Չկապենք զուտ ինձ հետ, բայց մտածելու տեղիք է տալիս, 16-ին մարտերը սկսեցին, 15-ին անհապաղ կալանավորելու որոշում կայացրեցին՝ առանց ինձ ու փաստաբաններին տեղյակ պահելու, մնացածը թողում եմ ձեր որոշելուն»,-եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Սարգսյանը մեղադրվում է 2016-ին պաշտոնական կեղծիք կատարելու և լիազորությունները չարաշահելու համար։ Նա մեղադրանքը քաղաքական հետապնդում է համարում։

Արթուր Սարգսյան Տեսանյութ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին