«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ուրբաթ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած երկու պայթյունների պատասխանատվությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Shamshad News-ը։
Ավելի վաղ Tolo News հեռուստաալիքը հայտնել էր, որ Քաբուլում երկու պայթյունների հետեւանքով զոհվել է առնվազն երկու մարդ, եւս չորս մարդ վիրավորվել է։
«ԻՊ»-ն ստանձնել է Քաբուլում երեկ տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը»,- շաբաթ օրը Twitter-ի իր էջին գրել է հեռուստաալիքը: