f

Անկախ

Մարդու իրավունքների միջազգային օրն ԷՐ...


Մարդու իրավունքների միջազգային օրն ԷՐ...

Դեկտեմբերի 10-ն էր: Մարդու իրավունքների միջազգային օրը: Երեկ: Նպատակային որոշել էի ծպտուն չհանել:

Այսօր, նույնքան նպատակային, «մտա» ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների, այսպես կոչված՝ ղեկավարների պաշտոնական կայքեր: Քանի որ «խորհրդարանական հանրապետություն» ենք, սկսենք ԱԺ-ից: ԱԺ կայքի երեկվա լրահոսում չկար կոնկրետ հենց Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված ոչ մի ելույթ, հայտարարություն, ուղերձ:

Հաջորդը ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողի պաշտոնական կայքն էր: Նույնպիսի և բնութագրական լռություն, չնայած, նշված պաշտոնն զբաղեցնողը դեկտեմբերի 9-10-ին մասնակցել էր ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ անցկացվող և փորձագետների կողմից որպես՝ հակաչինական, հակառուսական ու հակաիրանական բնութագրված համաժողովի, նույնիսկ ելույթ էր ունեցել: Իսկ դեկտեմբերի 10-ին էլ զբաղված էր իր հերթական կադրային հանճարեղ նշանակումների հետևանքներին ներկայացնելով (ինչ-որ նախարար-մախարար է փոխել, ինչ-որ բնապահպանության (թե՞ բնակերության) նախարարությունում): Չշեղվենք:

ՀՀ նախագահ կոչվողի պաշտոնական կայքում էլ կոնկրետ Մարդու իրավունքների միջազգային օրվա վերաբերյալ ոչ մի «թեմատիկ» խոսք, հայտարարություն, ուղերձ չկար: Ինչ-որ շեյխեր-մեյխերի, ինչ-որ քվանտ-մվանտային համաժողովի մասին ընթացիկ լրահոս, Կատարի հայերի հետ ասել-խոսել: Մի խոսքով, ձմեռ է, Արմեն Սարգսյանը երեխաների հետ մառոժնի չի ուտում:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, բնականաբար, դեկտեմբերի 10-ի խորհրդի վերաբերյալ հակիրճ խոսքով հանդես է եկել, ինչն էլ արտացոլված էր ՄԻՊ-ի պաշտոնական կայքում: Բայց կոնկրետ Արման Թաթոյանը ո՛չ վերը թվարկվածների հետ համեմատելի է, ո՛չ էլ դրանց հետ օրգանական կապ ունի:

Ինձ հետաքրքրողը վերը հիշատակված ԱԺ, վարչապետ, նախագահ «տռոյկան» էր:

Այն, որ դրանցից ոչ մեկը ինստիտուցիոնալ տարբերակով ծպտուն իսկ չէր հանել կոնկրետ Մարդու իրավունքների միջազգային օրվա վերաբերյալ, միանգամայն բնութագրում է թե՛ տվյալ պետական կառավարման մարմինների ներկայիս մոտեցումներն ու դիրքորոշումը՝ մարդու իրավունքների առումով, թե՛ վերջին երեք տարիներին պետական կառավարման այդ մարմինների գլխավոր աթոռներին նստածների անհատական վերաբերմունքը:

Թե՛ նիկոլ փաշինյանը, թե՛ ալենը, թե՛ արմեն սարգսյանը խորապես թքա՛ծ ունեն ինչպես մարդկանց, այնպես էլ՝ մարդու իրավունքների վրա: Ու ներկայիս Հայաստանը դրա ամենից ակնհայտ դրսևորումն է:

նիկոլ փաշինյանը և նրա «քայլաթիմը», խամաճիկի ընդգծված տպավորություն թողնող դրածո-նախագահը հնարավոր ու անհնար ամեն ինչ արել են, որպեսզի թե՛ կոնկրետ անձանց պարագայում, թե՛ ընդհանրապես բնակչության, ինչպես սիրում են ասել՝ ժողովրդի իրավունքները համատարած ոտնահարվեն թե՛ անհատապես, թե՛ զանգվածաբար:

Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ապահովման առումներով ամենատարբեր խնդիրներ, իհարկե, եղել են բոլոր նախկին իշխանությունների ժամանակ:

Բայց ամբողջ հարցն այն է, որ ժողովրդավարական դրոշներով ու կոչերով խեղափոխություն արած և իշխանությունը զավթածները, ի դեմս նիկոլի, ի դեմս սորոսական սնուցմամբ «իրավապաշտպանների» Հայաստանում ձևավորվել են այնպիսի մի վիճակ ու միջավայր, որոնց պայմաններում «մարդու իրավունքներ և ազատություններ» ասված ուղղակիորեն բռնաբարված, բզկտված ու հոշոտված վիճակում է:

Ի դեպ, հատկանշական է, որ այդ սորոսագրպանային «իրավապաշտպաններն էլ երեկ ոնց որ թե ձայն-ծպտուն չհանեցին:

Ի՞նչ «մարդու իրավունքների» մասին կարելի է խոսել մի երկրում, որտեղ պետականորեն հալածանքներ ու հետապնդումներ են իրականացվում, օրինակ, նույն նիկոլ փաշինյանի հասցեին արտահայտվելու պատճառով:

Ի՞նչ մարդու իրավունքների մասին կարելի է խոսել մի երկրում, որտեղ իշխանության հրահանգով, նիկոլ փաշինյանի անձնակա՛ն քմահաճույքներին հագուրդ տալու համար պետականորեն խոշատնգումներ են իրականացվում կալանավորված անձանց նկատմամբ: Գեներալ Մանվել Գրիգորյանի մահը, իսկ գործնականում սպանությունը դրա ամենից ցայտուն ապացույցներից մեկն է, չնայած էլի փաստեր կան, ինչպես Մհեր Եղիրազարյանի սպանությունը՝ բանտում (հացադուլի հետևանքով):

Ի՞նչ մարդու իրավունքների մասին կարելի է խոսել մի երկրում, որտեղ իշխանության ակնհայտորեն չհիմնավորված հրամանների հետևանքով հազարներով զինվորներ են զոհվում, դառնում հաշմանդամ, անհայտ կորում ու գերի ընկնում, մինչդեռ այդ մղձավանջի անմիջական մեղավոր ու պատասխանատու իշխանավորները միայն մեկը մյուսից տխմար հայտարարություններ են անում, «կռուտիտներով» են յոլա գնում և ապուշագույն մեղադրանքներ են ուղղում... «նախկիններին»:

Ի՞նչ մարդու իրավունքների մասին կարող է խոսք լինել մի երկրում, որտեղ իշխանությունը «անվտանգության ծառայողների» անվան տակ «ցլիկների» բրիգադ է պահում՝ նույն ԱԺ տարածքում ընդդիմադիրների նկատմամբ բռնություններ գործադրելու նպատակով:

Ի՞նչ մարդու իրավունքներ մի երկրում, որտեղ բացահայտորեն ֆաշիստա-ոստիկանական ռեժիմ է:

Ի՞նչ մարդու իրավունքներ մի երկրում, որտեղ ամեն քայլափոխի կա՛մ տուգանք է կա՛մ «բերման ենթարկում», կա՛մ պետականորեն հովանավորվող հարձակումներ, ֆիզիկական բռնություններ՝ բոլոր ոչ նիկոլականների դեմ, ոչ նիկոլական լրատվամիջոցների դեմ և այլն, և այլն:

Ի՞նչ մարդու իրավունքներ մի երկրում, որտեղ իշխանական մակարդակով բեսպրեդել ու ամենաթողություն է, որտեղ բացահայտ ստախոսությունը, կեղծիքը, ցինիզմն ու սանձարձակ լկտիությունը իշխող համարվող ուժի ամենից բնութագրական գծերն են:

...Ուստի միանգամայն օրինաչափ է, որ նիկոլ փաշինյանի գլխավորած հակամարդկային ռեժիմը և այդ ռեժիմին ենթարկվող մանկլավիկները դեկտեմբերի 10-ին, կոնկրետ օրվա խորհրդի հետ կապված ու կոնկրետ «հայ ժողովրդին» ուղղված ասելիք չունեին ու բան չեն ասել:

Ի՞նչ ասեն: Ասեն՝ «կեցցենք մենք, որ ստեղծել ենք մի այնպիսի վիճակ, որտեղ երաշխավորված չեն մարդու ամենատարրական իրավունքները, սկսած կյանքի իրավունքից»: Իսկապես հո մի հատ էլ չեն ելնելո՞ւ և ասեն, որ բազմակի ու բարեհաջող բռնաբարել ու չաքուջով ջարդել են մարդու իրավունքներն էլ, ազատություններն էլ:

Արմեն Հակոբյան

Հ.Գ. Դեկտեմբերի 10-ը նաև Արցախի ինքնորոշման հանրաքվեի օրն էր... Բայց դե Արցախի մասին հիմա արդեն երևի բոլորն են մոռացել: Ի՜նչ Արցախ, ի՜նչ Շուշի, ի՜նչ Հադրութ, ի՜նչ Քարվաճառ...

Արմեն Հակոբյան ՖԲ Գրառում Մարդու իրավունքների միջազգային օր Հայաստան

Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Ավելին
Ավելին