Ազատագրական շարժումը դեկտեմբերի 11-ին ավտոերթ նախաձեռնեց, մեկնարկելով Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքից և ավարտելով Սարդարապատի հուշահամալիրում։
Ազատագրական շարժման ավտոերթը իրազեկման ակցիա արեց Երևանի մի շարք փողոցներում, Արարատի և Արմավիրի մարզերում։
Ավտոերթի խորհուրդն այն էր, որ Հայաստանի ապազգային իշխանությունները մեր երկիրը կանգնեցրել են նոր ցեղասպանության, և մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք համախմբվել և նոր Սարդարապատով ջարդել ներքին ու արտաքին թշնամու ողնաշարը։
Մենք շարունակում ենք պայքարը հանուն իրական ազատագրման։
Ազատագրական Շարժում
*****
Ազատագրական Շարժման Մասին
Ազատագրական շարժումն ազգի հոգու պոռթկումն է ստի, խաբեության, դավաճանության ու թշնամու հետ գործարքի գնալու դեմ։
2018-ից ի վեր պոպուլիստական տարբեր լոզունգներով խաբելով մարդկանց՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը քանդեց Հայոց պետականության հիմքերը՝ բանակից մինչև տնտեսություն, սոցիալականից մինչև կրթություն, հանրության տարբեր հատվածների հանեց իրար դեմ, ստեղծեց ներազգային թշնամանք ու անհանդուրժողականություն։ Այդ ամենն, ի վերջո, հանգեցրեց 2020-ի պատերազմի ժամանակ տարածքային ու մարդկային մեծ կորուստների, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նվաստացումների։
Ազատագրական շարժումը սկիզբ է առել հանուն հայկական պետականության վերականգնման, հանուն արժանապատվության ու անվտանգության։
Շարժումը ձգտում ազատագրել Հայաստանը թուրքահպատակ իշխանություններից կանխելու համար թուրքական ու ադրբեջանական ներխուժումները։