f

Անկախ

Դատախազության հայտարարությունը մեծ հարված էր իրավական պետությանն ու սահմանադրական կարգին․ Արամ Վարդևանյան


Գլխավոր դատախազությունը աննախադեպ հայտարարություն տարածեց. նախկինում, իհարկե, դատախազությունը մեզ շատ է զարմացրել, բայց ոչ այս մակարդակի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավորների վերաբերյալ ՍԴ որոշմանը հաջորդած Գլխավոր դատախազության գնահատականին:

Նրա խոսքով՝ դատախազությունը, փոխանակ հայցեր «Հայաստան» խմբակցության 3 պատգամավորների ու նրանց հարազատների ներողամտությունը, վիճահարույց ձևակերպումներով է հանդես գալիս՝ մեկնաբանելով ՍԴ-ի որոշումը:

«Ինչպե՞ս են իրենք փորձելու արդարանալ, երբ պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջությունը քայքայել են։ Փոխանակ նման տրամաբանություն իրենք ներկայացնեն, որոշեցին, հերիք չէ, մեկնաբանել ՍԴ որոշումը, դեռ մի բան էլ գնահատական տալ, քննադատություն ներկայացնել»,- ընդգծեց Վարդևանյանը։

Պատգամավորն ուշադրություն հրավիրեց դատախազության հայտարարության մեջ կիրառված արտահայտություններին. «Իրավական անկանխատեսելիություն», «սահմանադրի կամքի խեղաթյուրում»։ Դատախազությունը որոշել է, որ ինքը կարող է բացահայտել սահմանադրի կամքը վերջնական ձևով, նաև որոշել է, որ Սահմանադրական դատարանը խեղաթյուրել է սահմանադրի կամքը։ Սա աբսուրդ չէ, սա շատ ցավալի երևույթ է, սա նշանակում է, որ դատախազությունը չի պատկերացնում իր տեղն ու դերն իրավական համակարգում։ Սա նշանակում է, որ դատախազությունն ուղղակի կտրվել է իրականությունից և իրավունքից, օրենքից, այդ թվում՝ Սահմանադրությունից»,- ընդգծեց Վարդևանյանը։

Նա նկատեց, որ Սահմանադրության մեկնաբանման կանոնների բացառիկ լիազորությունը պատկանում է միայն Սահմանադրական դատարանին, ուստի, դատախազությունը չէր կարող իրեն նման առաքելություն վերապահել. այդ կառույցը սահմանափակված է բացառապես իրեն վերագրված լիազորություններով։

«Այդ լիազորություններն ամրագրված են Սահմանադրության 176-րդ հոդվածում, որտեղ չեք գտնի գեթ մեկ բառ, որ դատախազությունը կամ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երբևէ կարող է գնահատական տալ Սահմանադրական դատարանի որոշումներին»,- նշեց Վարդևանյանը։

Նա հավելեց՝ պաշտոն ստանձնելիս դատախազը երդվում է ղեկավարվել սահմանադրությամբ, իսկ սահմանադրությամբ ղեկավարվելը նույնն է, ինչ ղեկավարվել Սահմանադրական դատարանի որոշումներով։ Բացի այդ, դատախազները պարտավոր են դրսևորել քաղաքական չեզոքություն։

«Հարց է առաջանում՝ այսօր դատախազության տարածած տեքստն ավելի շատ իրավակա՞ն բնույթի էր, թե՞ քաղաքական բնույթի տեքստ էր։ Ակնհայտ է, որ այն քաղաքական բնույթի տեքստ էր։ Այդ տեքստի հետ ՀՀ-ում կարող էր համաձայն լինել բացառապես իշխանական քաղաքական ուժը՝ մի պարզ պատճառով, որովհետև դա միակ ուժն էր, որն այս 5 ամսվա ընթացքում գտնում էր, որ խնդիր չկա, որ 3 պատգամավոր գտնվում է անազատության մեջ»,-նշեց Վարդևանյանը։

Գլխավոր դատախազության հայտարարությունը պատգամավորը մեծ հարված համարեց իրավական պետությանն ու սահմանադրական կարգին։

«Ես կարող եմ պնդել, որ ՍԴ-ի վրա, փաստորեն, ակնհայտ ճնշումներ են եղել, որովհետև եթե դատախազությունը նման էմոցիաներ է հրապարակային արտահայտում, պատկերացրեք՝ ինչպիսի կուտակված էմոցիա են ունեցել իրենց մոտ։ Այստեղ շատ կարևոր է, որ Սահմանադրական դատարանը դիմադրել է այդ ճնշումներին»,- ասաց պատգամավորը։

Նա հավելեց, որ դատախազության նշված հայտարարությանը պետք է իրավական գնահատականներ հաջորդեն։

Հայաստան Գլխավոր դատախազություն Արամ Վարդևանյան

Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ավելին
Ավելին