f

Անկախ

Ողջ աշխարհն ասում է, որ Արցախի հարցը լուծված չի, որ դա ինքնորոշման հարց է, որ Մինսկի խումբն է այս խնդրով դեռ զբաղվելու, իսկ դուք խուսափում եք Արցախի անունն անգամ տալուց


Կարգին Հայկոն ընկերացել է Քոչարյանի ընկերների հետ, գլխավոր դատախազը դհոլ է խփում, Ալենը գերիների մասին վատ բան է ասել, Ասպրամը մեջքով էր նստել, արանքում էլ ակնարկներ, թե չաղ Վահագը կոմայգու կլիենտ է. սրանք են այսօր Հայաստանի մամուլի ու քաղաքական գործիչների կողմից քննարկվող թեմաները։

Մոռացել են Արցախի ինքնորոշման մասին, 3+3-ը թողել են Ռուսաստանի ու Թուրքիայի բարեհաճությանը, դելիմիտացիայի ու դեմարկացիայի հանձնաժողով է ստեղծվում, որն արդեն թակում է մեր դուռը. սրանք են մեր ապագան կանխորոշող հարցերը, սրանք են պայմանավորելու մեր անվտանգությունը, որոշելու՝ Հայաստանի Հանրապետությունում ենք ապրելու, Թուրքիայի վիլայեթում, թե Ռուսաստանի գուբերնիայում։

Թե չէ՝ Կարգին Հայկոյի մայմունությունները երբեք էլ նորություն չեն եղել, նա հենց որպես միմոս է հայտնի հանրությանը։ Ոչ էլ դատախազն է նոր սկսել դհոլ խփել. նա այնքան արհեստավարժ էր նվագում, որ ակնհայտ է, դա հնուց է, նախկինների ժամանակ էլ է դհոլչի եղել։ Ալենը այսօր գերիների մասին է խոսում, վաղն էլի ասֆալտի տենդեր է շահելու. դա իր պաշտոնից բխող օրինաչափություն է։ Ասպրամն այսօր մեջքով էր նստել, վաղը դեմքով կնստի. հետո ի՞նչ։ Իսկ չաղ Վահագի վարքից ակնհայտ է, որ նա առնվազն հոգեբանական շեղումներ ունի։ Այս հարցերը չեն կարող լինել այսօրվա Հայաստանի հիմնական օրակարգը, երբ երկիրը կործանման առաջ է կանգնած։

Ողջ աշխարհն ասում է, որ Արցախի հարցը լուծված չի, որ դա ինքնորոշման հարց է, որ Մինսկի խումբն է այս խնդրով դեռ զբաղվելու, իսկ դուք խուսափում եք Արցախի անունն անգամ տալուց։ Ընդդիմություն եք, թե իշխանություն՝ գնացեք վիժեցրեք 3+3-ը եւ դեմարկացիան, մի նոր Երզնկայի պայմանագիր է պատրաստվում, որով ոչ թե Մեծ Հայքը, այլ փոքրիկ Հայաստանն է բաժանվելու երկու կայսրությունների՝ Թուրքականի ու Ռուսականի միջեւ։ Գնացեք, ջարդեք Մոսկվայի ու Բրյուսելի դռները, շուռ տվեք խորհրդարանի ամբիոնը, փողոց դուրս եկեք, ամեն ինչ արեք, բայց թույլ մի տվեք, որ երկիրը կործանեն։

Թե չէ՝ Հայկո ու Ալեն, Ասպրամ ու դատախազ. այս ի՞նչ տուն-տունիկ եք իրար հետ խաղում երկրի փլուզվող տանիքի տակ։

Աղասի Ենոքյան ՖԲ Գրառում Արցախի Հանրապետություն Հայաստան խմբագրի ընտրանի

Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Ավելին
Ավելին