f

Անկախ

Հայտնի օրենքի ընդունումից առաջ պարետ Ավինյանի հեռախոսահամարը գրանցվել է «Սիգնալ» հավելվածում․ factor.am


Աշխարհում տարածված կորոնավիրուսի համավարակին դիմակայելու համար պաշտոնական Երևանը քաղաքացիների տեղաշարժը վերահսկող օրենսդրական փաթեթ ընդունեց: Այս մասին գրում է factor.am-ը։

«Հեռախոսային խոսակցությունների վերահսկողության մասին նախագիծը նախատեսում է համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով կապի օպերատորներից պահանջել և ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են դրանց օգտատերերի գտնվելու վայրը պարզելու համար: Հայաստանում, սակայն, քաղաքացիները միանշանակ չընդունեցին, որ իրենց հեռախոսահամարի հետ կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, խոսակցության սկզբի և ավարտի մասին տեղեկությունները տնօրինելու է նաև երրորդ անձը՝ պետությունը: «Արդյոք մենք, մեր հայրենակիցները չունե՞ն այդ իրավունքը, որ օր առաջ տեղեկացված լինեն, որ իրենք ունեցել են շփում վարակակիր քաղաքացու հետ»,- ասաց Ավինյանը: Արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նաև վստահեցրեց, որ օրենքով խոսակցության բովանդակությունը որևէ մեկին հասանելի չի լինելու:  Պարետի այս հավաստիացմանը կասկածանքով վերաբերվողները շտապեցին  այլ ելքեր փնտրել: Հնարամիտները հորդորեցին օգտվել ամերիկյան «Սիգնալ» հավելվածից: Այս ծրագիրը խոսակցությունը երրորդ անձի չի փոխանցում, եթե անգամ որևէ երկրից պաշտոնական գրություն է ուղարկվում: Ի դեպ, նշենք, որ օրենքի ընդունումից հետո «Սիգնալ» հավելվածի օգտատերերը արձանագրեցին, որ բաժանորդների թիվն օր օրի ավելանում է»:

Ըստ աղբյուրի՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ  Սամվել Մարտիրոսյանը նկատել է, որ աղմկահարույց օրենքի ընդունումից հետո «Սիգնալից» են սկսել օգտվել նաև քաղաքական վերնախավի ներկայացուցիչներ, որոնք անմիջական կապ են ունեցել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագծի հետ:

«Վանեցյանի գաղտնալսումը եղավ, իսկ հաջորդ օրը «Սիգնալ» մուտք եղավ: Արդեն իսկ շատ մարդիկ ներբեռնել էին ծրագիրը նախորդ իրադարձություններից հետո: Այս անգամ էլ ասեմ, որ բավականին մեծ ներհոսք եղավ ու կարող եմ ասել, որ զավեշտալի բան էլ կա, երբ տեսնում ես, որ մարդիկ, որոնք կապ ունեին այդ օրենքի հետ, հապճեպ «Սիգնալ» են քաշում»,- ասել է Մարտիրոսյանը: Փորձագետը կարծում է, որ քաղաքացիները կշարունակեն օգտվել դասական բջջային կապերից:

«Թեև այս պահին վիճակագրություն էլ չկա, թե հայաստանցիների քանի տոկոսն է օգտվում «Սիգնալ» հավելվածից: Factor TV -ն պարզել է, որ բոլորովին վերջերս, ընդամենն օրեր առաջ՝ մարտի 24-ից, հավելվածից սկսել է օգտվել նաև ինքը՝  արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը, մարտի 20-ից` վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, մարտի 13-ից` վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: Վերջին օրերին էլ ընդդիմադիրներն են ակտիվորեն գրանցվում այս համակարգում: Իշխանական շրջանակներից Factor TV-ին փոխանցել են, որ հավելվածում գրանցվել շատերն են ցանկանում, բայց առայժմ ձեռնպահ են մնում՝ ավելորդ ուշադրությունից խուսափելու համար: Նրանք փոխարենն ընտրել են «Տելեգրամը», որի շուրջ  նման քննարկումներ դեռ  չկան: Ի  դեպ, քաղաքական էլիտայի ներկայացուցիչների կողմից «Սիգնալ» հավելվածից օգտվելու փաստը չէր վրիպել նաև ընդդիմադիր ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի աչքից: Այս մասին նա ասել էր ԱԺ-ում»: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից Factor TV-ին հետաքրքրվել է՝ եթե օրենքն անվտանգ է՝ ինչու են հենց նախագծի հետ փոխկապակցված անձինք այս շրջանում գրանցվում «Սիգնալ» հավելվածում:

«Սկսում են հասկանալ, թե որքան լուրջ է վերահսկողությունը դառնում, որովհետև այդ օրենքը ենթադրում է բոլորի վերահսկողությունը, ինչը լրջացնում է հավաքագրվող տվյալները  և չկա հանրային վերահսկողություն հավաքագրման և կիրառման հետ կապված»,- նշել է նա: «Սիգնալ» հավելվածն անվտանգ է, բայց փորձագետն ասում է, որ հույսը միայն ծրագրի հնարավորությունների վրա դնել պետք չէ:

Ըստ աղբյուրի՝ եթե, օրինակ, հեռախոսում այլ հավելվածներ վիրուսակիր լինեն, ապա այն ինչ-որ առումով կխափանի «Սիգնալի» բնականոն աշխատանքը:  Մասնագետը խորհուրդ է տալիս առավել հաճախակի թարմացնել հեռախոսի օպերացիոն համակարգը», գրում է կայքը:

«Հեռախոսային խոսակցությունների վերահսկողության մասին նախագիծ

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին