f

Անկախ

Ցնորք թե՞ իրատեսություն. Հայաստանը Շվեյցարիայի պես չեզոք երկի՞ր


Այն հարցին թե իրենց «Սպտակ թուղթ» գիրքը անվանում են սև թուղթ, Ժիրայր Լիպարիտյանը պատասխանել է. «Բա ի՞նչ էիք ակնկալում, մարդիկ, որոնք իրատեսությամբ չեն ուզում մոտենալ հարցին և ուզում են ցնորքներով ապրել, այսպես ասած, իրենց երազներով, ի՞նչ պետք է մտածեին «սպիտակ թղթի» մասին, որը հրավեր է մտածելու, մտածելով քաղաքականություն վարել»։

Ընթերցենք «Սպիտակ թուղթը», ու տեսնենք թե իրականում Լիպարիտյա՞նն է ցնորքներով ու երազներով ապրում, թե՞ նրանք ովքեր հետամուտ են Արցախի պաշտպանությանը ու նրա անկախության ճանաչմանը և ծրագրում են դիմադրել Ադրբեջանի ագրեսիային։

«Սպիտակ թղթում» Լիպարիտյանը առաջարկում է Հայաստանը դարձնել չեզոք երկիր. «Հայաստանը կարող է եւ պետք է լրջորեն մտածի չեզոքության վրա հիմնված արտաքին ու անվտանգության քաղաքականությունների մշակման առավելությունների մասին, որոնք սովորաբար զարգացել են Վրաստանի ու Ադրբեջանի հետ՝ որոշակի ժամանակահատվածում։ Այսպիսով, Հայաստանի եւ իր հարեւանների անվտանգության՝ ենթադրյալ ու իրական սպառնալիքները կնվազեն: Ճիշտ հանգամանքների ներքո նման մոտեցումը կարող է նաեւ աջակցություն ստանալ տարածաշրջանի երեք հիմնական հարեւանների՝ Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության կողմից»։ Եվ իհարկե, չմոռանալով, որ ռուսական բազնաերը պետք է հանվեն Հայաստանից. «Չեզոքության հասնելու գործընթացը կպահանջեր ինչ-որ պահի դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ դուրս բերել ռուսական ռազմաբազան»։

Եվ որպես չեզոք երկրների օրինակ է բերում եվորպական երկրները՝ Ֆինլադնիան, Շվեյցարիան, Ավստրիան և այլն։

Նախ՝ Հայաստանի չեզոքություն նշանակում է հրաժարվել Արցախը պաշտպանելուց։

Բայց նաև մեծագույն ցնորք է և երազանք Մերձավոր Արևելքը պատկերացնել որպես Եվրոպա՝ իր չեզոք պետություններով։ Մի տարածաշրջան, ուր հակամարտությունները եռում են, անընդհատ ինչ որ հրեշավոր խմբավորումներ են ստեղծվում՝ ինչպես Իսլամական պետությունն է, որոնք «չեզոք» են փնտրում, որ ոչնչացնեն, ինչպես Սիրիայի քրիստոնյաներին ու Իրաքի եզդիներին ցեղասպանության ենթարկեցին, Ի՞նչ էին արել նրանք, երևի աշխարհի ամենաչեզոք ժողովուրդներն էին, որ անպաշտպան մնալով սրի քաշվեցին, որտեղ Թուրքիան Օսմանյան կայսրությունը վերականգնելու հովերով է տարված, և «չեզոք» դաշտ է փնտրում որ ներխուժի, ինչպես Սիրիա է ներխուժել ու հաստատել արդեն իր կրթական սիստեմը՝ իր գրաված բնակավայրերում դպրոցներում Թուրքիայի պատմություն են անցնում, այս տարածաշրջանը երևակայել որպես խաղաղ ու համերաշխ Եվրոպա, Հայաստանն էլ Շվեյցարիա կամ Ավստրիա երա՞զ է, ցնո՞րք, թե՞ թմրանյութ, վտանգների նկատմամբ Հայաստանի ժողովրդի զգոնությունը թուլացնելու թմրանյութ։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Ժիրայր Լիպարիտյան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին