Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի Աշխարհի առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշային կարգի A խմբում, երկամարտում գրանցելով 370 կգ արդյունք (163+207), զբաղեցրել է 8-րդ տեղը: Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ Մոնտանո Պարեդեսը (Կոլումբիա)՝ 400 (187+213) կիլոգրամ։
Մինչ այս Հայաստանի ներկայացուցիչներից 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը միայն 8-րդն էր, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը նվաճել էր փոքր ոսկե մեդալ:
Դեկտեմբերի 15-ին ժամը 18:00-ին 102 կգ քաշում A խմբում Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը կփորձեն մեդալներ նվաճել: Կանանց` 81 կգ քաշի A ենթախմբում պայքարի մեջ կմտնի Տաթև Հակոբյանը: Մրցելույթի մեկնարկը կտրվի 15:00-ին: