f

Անկախ

Հարավային Կովկասում Թուրքիան ունի իր շահերի 2 ներկայացուցիչ՝ Ալիևն ու Փաշինյանը. Փոստանջյան


«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ստեղծված իրավիճակում Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից որևէ էական փոփոխություն չի սպասում, քանի որ կարծում է, որ նման հանդիպումներն արդյունք ապահովելու համար չեն։

«Արդյունքի համար մենք պետք է պատրաստ լինենք պայքարելու և մեր գործն անելու։ Միջազգային այդ հարթակները կարևոր են, բայց մեզ համար ցանկալի արդյունքը պետք է ապահովենք մենք՝ գործնական աշխատանք կատարելով»,-Անկախ-ի հետ զրւյցում ասում է քաղաքական գործիչը։  

Փոստանջյանի խոսքով՝ տեղի է ունենում տարածաշրջանի համար մրցավազք, տարածաշրջանում գործող բոլոր կենտրոները ցանկանում են այդ մրցավազքում իրենց ներկայությունն ապահովել, և քանի որ պարբերաբար նման հանդիպումներ կազմակերպվում են Կրեմլում, համապատասխան կենտրոններն էլ նման հանդիպում անցացնում են Բրյուսելում, որպեսզի մրցավազքից հետ չմնան։

«Մենք հասկանում ենք նաև, որ տարածաշրջանում բավականին լուրջ գործոն է դարձել Էրդողանը։ Թուրքիան փորձում է դիրքավորվել տարածաշրջանում ամեն գնով՝ պատերազմով, խորամանկությամբ, կաշառելով, ամեն միջոց օգտագործելով։ Եվ այսօր Հարավային Կովկասում Թուրքիան ունի իր շահերի 2 ներկայացուցիչ՝ Ալիևն ու Փաշինյանը։ Երկուսի թելերն էլ իր ձեռքում են»։

Փոստանջյանի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, ապա չենք խուսափի ավել լայնածավալ ու ավելի դաժան պատերազմից։

«Բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ թուրքերի հետ կարող ենք լավ ապրել, այդ մարդիկ ուղղակի տգետ են, ոչինչ չեն հասկանում, չեն հասկանում դրա անհամատեղելիությունը։ Ցավոք, հիմա մարդկանց ոչինչ չի հետաքրքում, բացի առօրյա հոգսերը հոգալուց, և դա նաև մեր երեսնամյա կրթական բացթողումների հետևանքն է»։

Փոստանջյանը կարծում է, որ հիմա խնդիր է դրված Նիկոլ Փաշինյանի ձեռքով իրականացնել սահմանազատման և սահմանագծման գործընթաց մեր «մի բուռ» հողի վրա։

«Փոխանակ մենք մտածենք, թե ոնց ենք հետ բերելու Հադրութը, Շուշին, մեր մյուս կորցրած հողերը, մտածում ենք դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին։ Եթե մենք խնդիր չդնենք մեր կորցրածը հետ բերելու, որը մեր անվտանգութան գոտին է, ապա անիմաստ է մյուս հարցերը քննարկելը»,-ասում է նա՝ հավելելով, որ եթե Հայաստանում ձևավորվի այս նպատակներն առաջ տանող ռազմաքաղաքական խումբ, ապա հնարավոր է վերականգնել կորուստները։

«Բայց ոչ մի ուժ այդ մասին չի խոսում։ Ոչ ոք չի ասում, որ եթե գա իշխանության, չի ճանաչելու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կամ չի ասում, որ ճանաչելու է Արցախը։ Բոլորը խոսում են սահմանադրական ճանապարհի մասին։ Սահմանադրական ճանապարհը ո՞րն է։ Սահմանադրական ճանապարհը մեր սահմանադրական իրավունքերը վերականգնելն է, որոնք խախտվել են այդ նույն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և Արցախի կորստով»։

Ամփոփելով՝ Զարուհի Փոստանջյանն ընդգծում է, որ Նիկոլ Փաշինյանը նրա համար էր, որպեսզի ամպուտացներ Հայաստանը, և այդ առաքելությունը հաջողությամբ կատարված է։ Հաջորդ փուլով, ըստ նրա, գալու են այն ուժերը, որոնք արդեն իրագործելու են Միջին Արևելքը օֆշորային գոտու վերածելու ծրագիրը, որտեղ կստեղծվի մի մեծ «լվացքատուն» օֆշորային գումարները լվանալու համար, իսկ դրա համար իրենց պետք է ընդամենը չնչին, սպասարկող բնակչություն, բայց ոչ երբեք ազգային պետություն, որը կխոչընդոտի այդ ծրագրերը։

«Եվ հենց այդ նպատակով էլ ազգային ամեն ինչը ջնջվում է։ Ի դեպ, այս պրոցեսը հետևողականորեն իրագործվում է դեռևս Խորհրդային միության փլուզումից սկսած։ Եվ մենք բաց թողեցինք 30-ամյա մեր հնարավորությունը»։

Փոստանջյանի խոսքով՝ այս խաղի մեջ են ներգրավված նաև Ռուբեն Վարդանյանը, Արմեն Սարգսյանը և այլ ուժեր, որոնք միշտ են եղել այս պրոցեսի մեջ, սակայն արդեն հանդես են գալիս բացահայտ՝ իրենց դեմքով։

Զարուհի Փոստանջյան Նիկոլ Փաշինյան Արմեն Սարգսյան Ռուբեն Վարդանյան խմբագրի ընտրանի Հայաստան Արցախ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին