f

Անկախ

Ոչ միայն Հայաստանն է Արցախի թիկունքը, այլև հենց Արցախը՝ Հայաստանի.Ռուզան Խաչատրյան


Մի քանի օր է՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ֆլեշմոբ է իրականացվում՝ #ՄիտքսԱրցախին #ArtsakhFlagChallenge հեշթեգերով, որի ընթացքում օգտատերերն իրենց զորակցությունն են հայտնում Արցախին, արցախցուն, իսկ Արցախի դրոշը, ի նշան միասնության, համերաշխության, կախում իրենց պատշգամբներից ու պատուհաններից։ Այս ֆլեշմոբին է միացել նաեւ ճանաչված լրագրող Ռուզան Խաչատրյանը, որի անկեղծ ու սրտացավ խոսքը հուզեց հազարավոր մարդկանց, իսկ տեսանյութը ժամերի ընթացքում արագ տարածվեց ու 40 հազարից ավելի դիտում ունեցավ։ 


- Տիկին Խաչատրյան, #ArtsakhFlagChallenge ֆլեշմոբին ՖԲ հարթակում այս օրերին միացան շատերը, այդ թվում՝ նաեւ Դուք։ Ինչի՞ց եւ ինչպե՞ս ծագեց գաղափարը, որը դարձավ դրդապատճառը՝ այսկերպ զորակցություն հայտնելու Արցախին եւ արցախցուն: 

- Նախաձեռնողները երիտասարդներ են. որդիս՝ Հովհաննես Իշխանյանը, եւ իր մտերիմները։ Գաղափարն իր հորեղբորորդունն է՝ Ռաֆայել Իշխանյանինը։ Նրանք սրանով որեւէ նյութական շահ չեն հետապնդում, միակ նպատակը Հայաստանի ու Արցախի ժողովուրդների միջեւ թշնամաբար խրված սեպը հանելն է։ Իրենք ինձ չեն պատմել, թե ինչպես ծագեց այդ գաղափարը, բայց պարզից էլ պարզ է. Ռաֆոյին էլ, Հովիկին էլ, իրենց ընկեր-ընկերուհիներին էլ լավ գիտեմ՝ իրենց տեղը չեն գտնում էս պատերազմից հետո, ուզում են անպայման օգնած լինել։ Սա այդ շղթայի մեջ է։ Հովոն պատերազմին մասնակցելուց հետո պարզապես սիրահարվեց Արցախին, դրանից հետո ավելի շատ է գնում-գալիս, բոլորին խորհուրդ է տալիս գնալ, ոգեւորել այդ մարդկանց, գումար ծախսել Արցախում, որպեսզի ինչ-որ չափով կանգնեցնեն նրա տնտեսության անկումը։ 

Ու, ինչ է, չգիտե՞նք, որ արցախցիները, որոնք հիմնականում անկոտրում ժողովուրդ են, մի տեսակ կռացել են Հայաստանից (ի դեպ, նաեւ սփյուռքի որոշ անկյուններից) իրենց հասցեին հնչած ու դեռ հնչող վիրավորական, նախատինքով լի խոսքերի ծանր բեռի տակ։ Ես, իմ երեխաներն այդ մարդկանց փոխարեն ամաչում ենք։

Լա՛վ, ինքնապաշտպանական բնա՞զդ էլ չունեն, եթե էդքան չար են ու ատում են նեղության մեջ ընկածին։ Ու ես ուզեցի մի անգամ էլ ֆլեշմոբի տեսանյութում բոլորին հասկացնել, որ ոչ միայն Հայաստանն է Արցախի թիկունքը, այլեւ հենց Արցախը՝ Հայաստանի։ Համոզվեցին, չէ՞, կասկածողները, թե՞ դրա համար համապատասխան օրգան չունեն։ Դուք պատկերացնո՞ւմ եք, ձեր եղբոր տանը հրդեհ ընկնի, ձեր երեխեքին չթողնեք հասնել հրդեհը մարելու, դեռ մի բան էլ հրդեհից հետո հոխորտաք ծակ տանիքով կամ առանց տանիքի մնացած, այրվածքներ ստացած ձեր եղբոր ընտանիքի վրա։ 

Ինքս ցեղասպանությունից փախեփախ, Հունաստանում ապաստան գտած, ապա Հայաստանում տեղացիների ծաղրն էլ, օգնող ձեռքն էլ տեսած, բայց ոտքի կանգնած հայրենադարձների թոռ եմ։ Ես պատկերացնում եմ, թե ինչ են զգում թե՛ այստեղ տեղափոխված, թե՛ Արցախում մնացած մեր քույրերն ու եղբայրները։ Ավելին ասեմ՝ տանը զենքի պահեստ ունենալու համար մորթված իմ մեծ պապ, կեսարացի Աբրահամ Ճեպեճյանի եղբայրը՝ Սարգիս Ճեպեճին, կռվել է նաեւ Սյունիքի համար։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե որտեղ է Կեսարիան, ու որտեղ՝ Սյունիքը։ Սա բոլոր էն էստեղացիները պիտի իմանան, որոնք նախատում են արցախցիներին, թե մեր երեխեքը գնացին պաշտպանելու ձեզ ու ձեր երկիրը. ամո՛թ էդպես ասողներին։ 

- Այս ֆլեշմոբը, որ լայնորեն տարածվեց Ֆեյսբուքում, ի՞նչ էֆեկտ կապահովի եւ ի՞նչ խնդիրներ է լուծելու հանրության շրջանում։ 

- Անկեղծ ասած, չէի սպասում, որ այսպես կտարածվի. երկու օրում մոտ 44 հազար մարդ է դիտել միայն իմ տեսանյութը։ Ես շատ եմ ոգեւորված դրանից։ Քա՛վ լիցի, քլիքի համար ուշաթափվող մարդ չեմ. սա նշանակում է, որ մեզ նման մտածող մարդիկ քիչ չեն, որ մարդիկ ուզում են ոգեւորող, գոտեպնդող, մոր սրտից եկող խոսք լսել։ Հայաստանում ու Արցախում շատերս մեզ հիմա անհեր ու անմեր, անտե՛ր ենք զգում, մեջքներս պիտի ուղղենք, հուսահատությունը պիտի դեն նետենք, որ ելքեր որոնենք, հույսս հայի վերջին խելքն է։ Ընկերանալու բազմաթիվ հայտեր ու երախտիքի խոսքեր եմ ստացել Արցախից, գիշերը չեմ քնել, որ նորանոր արցախցիներիս համար տեղ բացեմ ընկերներիս ցանկում։ Շատերին ջնջելիս մտածում էի՝ Աստված իմ, էս ինչքա՞ն հավայի ֆեյք ապուշների եմ պահել իմ ընկերների մեջ։ Ու ինչ լավ է, հիմա կավելանան իսկական ընկերներս։ 

- Դուք գրել էիք, որ «Ոչ ոքի չի՛ հաջողվի սեպ խրել հայաստանցիներիս ու արցախցիների միջեւ, առաջվա պես նրանք մեր եղբայրներն են, ու առաջվա պես մեկս մյուսով ենք ուժեղ»: Պատերազմից հետո, երբ առաջին դեմքերն այլեւս Արցախ չեն մեկնում, ինքնին չի՞ նշանակում, որ սեպը խրված է։

- Այո՛, իհարկե, այդ սեպը խրված է նաեւ նրանց տեսանելի ու անտեսանելի ձեռքերով, ու թող այս ֆլեշմոբի նման բազմաթիվ այլ փորձեր լինեն՝ սեպը հանելու համար էլ, սեպը խրողներին էլ իրենց իսկական տեղը ցույց տալու համար էլ։ Միայն ավելացնեմ, որ, այո, մեկս մյուսով ենք ուժեղ, եւ դա ապացուցվեց նախորդ տասնամյակների ընթացքում։ Ինչ է, դուք չե՞ք տեսնում, որ երբ Արցախը թուլացավ, Հայաստանը լաթի կտոր դարձավ։ Սա որ գիտակցենք, փորձելու ենք մեջք-մեջքի տված դուրս գալ էս վիճակից. առանձին փորձերը տապալվելու են։

Աղբյուրը՝ ՛՛Հրապարակ՛՛

Ռուզան Խաչատրյան հարցազրույց Արցախի Հանրապետություն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին