f

Անկախ

Պետությունն ունի հնարավորություն՝ ապահովել քաղաքացիների ՊՇՌ հետազոտությունները, բայց քաղաքացուն դնում է երկընտրանքի առաջ․ Վարդևանյան


Մարդը բարձրագույն արժեք է, որի հետ պարտադրանքով չեն խոսում, լինի կորոնավիրուսի, թե ցանկացած այլ որոտում որևէ բանի դեմ պայքար։ Մարդու իրավունքները կարող են իրավաչափորեն սահմանափակվել, բայց երբեք ոչ պարտադրանքի միջոցով։ Այս մասին Սահմանադրական դատարանում Առողջապահության նախարարության՝ սեփական միջոցներով թեստ հանձնելու կամ պատվաստվելու վերաբերյալ որոշման վիճարկմանը հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Ըստ պատգամավորի՝ Առողջապահության նախարարությունը, ՍԴ-ին ներկայացված գրության մեջ, ՊՇՌ թեստերի հետազոտման վերաբերյալ անհանգստացնող տվյալներ է ներկայացրել։

«Ես կարծում եմ՝ ՀՀ իրավասու մարմնի մոտ առնվազն տագնապի զգացողություն պետք է լիներ։ Ասում են, որ ՊՇՌ թեստի նվազագույն արժեք կարող է սահմանվել 5000 դրամը։ 5000 դրամով հետազոտում իրականացվել է բացառապես մեծ կազմակերպությունների, կոլեկտիվ հայտերի պայմաններում, այլևս այն գոյություն չունի։ Պարզվում է՝ ունենք նաև պատկեր, որ ՊՇՌ հետազոտությունը լինում է 40 000 դրամ։ 68 000 դրամ նվազագույն աշխատավարձի պայմաններում ՊՇՌ հետազոտությունը, ըստ ԱՆ-ի՝ ՍԴ-ին ներկայացված պաշտոնական գրության, կարող է լինել 40 000 դրամ, և մարդը, որն ստանում է 68 000 դրամ, պետք է ամսվա կտրվածքով երկու անգամ վճարի, օրինակ, 40 000 դրամ, կամ 15000, 20 000 և այլն»,-ասաց պատգամավորը՝ նշելով, թե դա անընդունելի է։

«Մինչ օրս արձագանք չի տրվում մի տրամաբանական հարցադրման՝ ինչու՞ պետությունն այդ ծախսերը չի կատարում։ ՀՀ պետական բյուջեն ունի բոլոր հնարավորությունները՝ դա ապահովելու, բայց դրա փոխարեն ՀՀ քաղաքացուն դնում ենք երկընտրանքի առաջ՝ կա՛մ պարտադրանքով պատվաստվել, կա՛մ ամբողջ ամսվա վարձատրությունը տալ ՊՇՌ հետազոտության։ Սա դասական իմաստով եղել է հակաքարոզ պատվաստումների հարցում, որովհետև մարդկանց հետ ճշգրիտ խոսելու, իրավիճակը ներկայացնելու փոխարեն խոսել են պարտադրանքի լեզվով»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Դատաքննությունն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ որոշում կայացնելու։

Հայաստան Արամ Վարդևանյան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին