РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Moderna դեղագործական ընկերության գլխավոր բժիշկ Փոլ Բերթոնն ասել է, որ կա COVID-19-ի միանգամից երկու շտամներով՝ «դելտայով» և «օմիկրոնով» վարակվելու հավանականություն։ Գրում է Gazeta.ru-ն։
Վտանգի տակ են հատկապես ցածր իմունիտետով հիվանդները: Բարտոնը պարզաբանել է, որ նման օրգանիզմում երկու շտամներ կարող են «գեներ փոխանակել»։
Օմիկրոնով կվարակվեն հիվանդները, ովքեր արդեն վարակված են դելտայով: Հետագայում դա կհանգեցնի վիրուսների մուտացիայի»,- պարզաբանել է բժիշկ-փորձագետը։ Նա հավելել է, որ իրադարձությունների այս զարգացումը որոշակի մտահոգություններ է առաջացնում։
Բարթոնը նաև կարծում է, որ օմիկրոն շտամը կորոնավիրուսի պակաս վտանգավոր տարբերակ չէ, ինչպես նախկինում նշել են որոշ փորձագետներ: Փորձագետի խոսքերով՝ գիտնականների առաջնային տվյալները վկայում են հոսպիտալացման բարձր մակարդակի և վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների գրեթե նույն քանակի մասին, ինչպես լինում է «դելտա» շտամի դեպքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սլովենիայում հայտնաբերվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելու առաջին դեպքերը։