f

Անկախ

Հայաստանում հաղթանակի մասին ա խոսել հաղթել ա, ով պարտության՝ Հայաստանը տարել ա պարտության


Ամերիկաանգլիական քանի՞ ֆիլմ գիտեք, որտեղ ինչ-որ թիմ խայտառակ պարտվում ա, բայց ֆիլմի վերջում մի հրաշք ա տեղի ունենում ու հաղթում են, ու նայողն էլ հետները ցնծում ա հաղթողի համար։

Կամ ինչ-որ պատերազմում պրոտագոնտիստ կողմը վարի ա գնում, մեկ էլ հոպ մի մարտակոչ, մի հրաշք ու կրում են։

Բոլորս էդ ֆիլմերի վրա ենք մեծացել, չէ՞։ Կամքի ու լուզերությունը հաղթահարելու ֆիլմերի։ Ամերիկան էլ նախագահից մինչև արվեստագետ իրա հասարակությանն ա տենց սարքում։

Հայաստանում հակառակն ա։ Ընդմիջմանը ճղճիմ մարզիչներ են մտնում՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ժիրայր Լիպարիտյան ու ասում են՝ ձև չի կրվելու եք, դուք էդքան չկաք։

Ինքներդ դատեք, ով Հայաստանում հաղթանակի մասին ա խոսել հաղթել ա, ով պարտության՝ Հայաստանը տարել ա պարտության։

Արամ Մանուկյան, Գարեգին Նժդեհ, Դրաստամատ Կանայան, Մոնթե Մելքոնյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Վազգեն Մանուկյան, ևայլն, ևայլն, հավատացել են հաղթանակին, հաղթանակ են կազմակերպել։ Պարտությանը հավատացողները, պարտություն են կազմակերպում։

Ու լուզերները հերիք չի լուզեր են, դեռ մի բան էլ սերունդներ են քաշում իրենց լուզեր ջրերը։ Եղբայրք, յան տվեք, չեք ուզում վիզ դնեք, սսկվեք տեղներդ, սաղ կյանքներդ մենակ կայֆավատ էղեք, ի՞նչ եք լուզեր լինելու պայքարի մեջ մտել։ Դուք խելացի չեք, դուք ռացիոնալ չեք ձեր խելացիությունը ձեր պարտվողի սինդրոմի մեջ ա, դուք պարտվողի ցնորքներով եք ապրում։

Էս ի՞նչ պարադոսք բան ա որ կոչվում ա «լուզերի պայքարը»։ Հանգիստ էղեք, ԱՄՆ-ի ու Բրիտանիայի շահը Հայաստանի հաղթանակը լինի, Լիպարիտյանի տեղը Հայ դատից են բանագնաց ուղարկելու Լուզերության ռադիոկայան, որ հանդիպման ընդմիջմանը նենց մարտակոչ անի, որ սաղ լեռնաշխարհը գրավենք, դուք էլ հետներս։

Իսկ նկարը Սթիվ Մաքվինի Հացադուլ ֆիլմից ա, որը նկարվել ա իրական պատմության հիման վրա։

Այս կադրում քահանան փորձում ա Իռլանդիայի հանրապետական բանակի անդամ Բոբի Սենդսին համոզի, որ թարգի պայքարը, դադարեցնի հացադուլը, որովհետև մեկ ա պարտվելու ա։ Բոբի Սենդսը չի թարգում ու հացադուլի 66-րդ օրը մահանում ա։

Սենդսի մահից հետո նրա ընկերներն են հացադուլ անում, արդյունքում 9-ը հոգի էլ ա մահանում։ Ու Երկաթյա լեդիից՝ Մարգարեթ Թեթչերից, ստանում են իրենց ուզածը։

Հովհաննես Իշխանյան ՖԲ Գրառում հաղթանակ պարտություն Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին