f

Անկախ

Կա՛մ խոշտանգվել Բաքվի բանտերում, կա՛մ կալանավորվել հայկական բանտերում. Էլինար Վարդանյան


Նոյեմբերի 9-ի հայատարարությունից հետո անցել է մեկ  տարուց ավել, բայց ռազմագերու կարգավիճակում հայտնված մեր հայրենակիցների ճակատագիրն մնում է անորոշ: Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խոմբի անդա, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր» Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվ մինչ բարձրաձայնվում է Բաքվի բանտերում նրանց հանդեպ իրականացվող խոշտանգումների մասին, Նիկոլը և իր շրջապատը ռազմագերիներին նոր տարբերակ է առաջարկում՝ կա՛մ խոշտանգվել Բաքվի բանտերում, կա՛մ կալանավորվել հայկական բանտերում: Հետո առաջարկն ամրապնդում են կոնկրետ գործողություններով՝ քրեական գործեր են հարուցում և կալանավորում գերեվարված և վերադարձած զինծառայողներին:

Ստացվում է մի իրավիճակ, երբ երկիրը պատերազմի առջև բացած, խայտառակ ապաշնորհությամբ պատերազմը վարած, երկրի անվտանգությունը հնարավոր ամենացածր շեմի իջեցրած, առանց որևէ ապահովագրության զինծառայողներին սարսափելի վիճակում դրած, կամավորներին առանց պատրաստելու անծանոթ տարածքներ տարած, լիարժեք զինամթերք ու պաշտպանական միջոցներ չտրամադրած, բունկերներում թաքնված իշխանությունն այսօր քրեական պատասխանատվության է ենթարկում գերեվարվածներին:

Արդյունքում լուրջ վտանգ է ստեղծվում գերիների հետվերադարձի հարցում, դժվարանում է միջազգային ատյաններում հայկական կողմի աշխատանքը:

Իշխանության անպատասխանատու գործողություններին անմիջապես հաջորդում է ադրբեջանական կողմի ակտիվ աշխատանքը՝ ուղղված միջազգային հանրությանն ու ինստիտուտներին, որտեղ նրանք Հայաստանը համեմատում են «Ստալինյան ճամբարների» հետ, և կոչ անում ադրբեջանական իրավապաշտպաններին իրականացնել Հայաստան վերադարձած զինվորների իրավունքների պաշտպանություն՝ փաստելով, որ «հեռու չէ այն պահը, երբ Երևանում վերդարձածներին կվերաբերվեն ավելի վատ, քան Բաքվում»: Ավելի ուժեղ ապտակ Հայաստանին դժվար էր պատկերացնել:

Դրան հաջորդում է Ալիևի իսպանական «El Pais» թերթին տված հարցազրույցը, որտեղ վերջինս չի հապաղում օգտվել Փաշինյանի ստեղծած հնարավորությունից և, խոսելով  մեր  ռազմագերիների մասին, անում է ցինիկ հայտարարություն. «Սա շատ լուրջ ազդանշան է մեզ համար՝ վերադարձողների և նրանց հարազատների համար։ Մենք նրանց վերադարձրեցինք Հայաստան, նրանք ձերբակալեցին։ Հնարավոր է, որ խոշտանգեն այս մարդկանց։ Մեր նախկին ձերբակալվածների ցուցմունքները վկայում են այն մասին, որ այդ մարդիկ ենթարկվելու են դաժան խոշտանգումների։ Հետևաբար, եթե ավելի շատ մարդկանց վերադարձնենք, նրանք կձերբակալվեն։ Սա իրական փաստ է, և դա կարելի է հաստատել»:

Միգուցե Նիկոլի շրջապատում չկա որևէ մեկը, ով նրան կզգուշացներ այսպիսի զարգացման հնարավորության մասին, միգուցե նրա թիմակիցները չունեն բավարար համարձակություն և մարդկային որակներ՝ նրան ուղղելու համար, բայց մենք այդ մասին զգուշացնում էինք: Պետք չէր լուրջ վերլուծություն անել՝ հասկանալու համար, որ երբ դու Բաքվի բանտում գտնվող գերուն ասում ես՝ գաս Երևան՝ քեզ դատելու եմ, ապա քո հայտարարությունը չի կարող մնալ անհետևանք։

Իսկ հիմա Ալիևն է գերիներին առաջարկում ինքնակամ հրաժարվել Հայաստան վերադառնալուց: Միգուցե Նիկոլը չի հասկանում, թե մարդկայնորեն ինչպիսի ծանր հարված է հասցնում ռազմագերիների ծնողներին և հարազատներին, բայց մի բան գոնե պետք է պատկերացնի, որ իր և իր թիմակիցների անպատասխանատու հայտարարությունների և գործողությունների պատճառով բարդ է լինելու միջազգային հանրությանը համոզել՝ գործադրել լուրջ ջանքեր ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ։

Հայաստան Էլինար Վարդանյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին