f

Անկախ

՛՛Ինքնաբացարկից առաջ օրենք կարդացեք՛՛.՛՛Հրապարակ՛՛


Շիրակի մարզի Ամասիա խոշորացվող համայնքում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ձայներով առաջատար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել, նրանք պահանջում են նոր ընտրություններ:

Մինչդեռ թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովը նիստ է անցկացրել եւ որոշել, որ մանդատները հանձնվելու են հաղթող կուսակցություններին․ 6 մանդատ՝ «Արփի-Ամասիա դաշինքին», 3-ը՝ ՀՀԿ-ին։ Իսկ ՔՊ-ականների գրանցումը` իրենց դիմումների համաձայն, համարվում է ուժը կորցրած։ Ինչը ենթադրում է, որ Ամասիայում նոր ընտրություններ չեն լինի։


Այդ որոշումից վրդովված՝ ինքնաբացարկ հայտնած ՔՊ թեկնածուներն ու նրանց համակիրները երեկ Շիրակի մարզպետարան էին եկել՝ հանդիպելու մարզպետին։ Նրանց հատկապես բարկացնում էր Շիրակի մարզի ՔՊ տարածքային կառույցի լռությունը, թե ինչու որեւէ քայլ չեն ձեռնարկում՝ տեր կանգնելու ՔՊ-ականների ստացած ձայներին:

«Մեր հաղթանակը վաճառել են, համայնքապետի աթոռն էլ, մենք ինքնաբացարկ չենք հայտնել, այլ հրաժարվել ենք, որ նոր ընտրությունների գնանք»,- պնդում էին նրանք, ինչպես նաեւ ցանկանում էին մարզպետի միջոցով իրենց բողոքը հասցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով, ըստ իրենց, անտեղյակ է մարզում տեղի ունեցող իրադարձություններից:

Մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունեց բողոքավորներին, սակայն, ինչպես պարզվեց, մարզպետի հետ հանդիպումը չէր գոհացրել նրանց: ՔՊ-ի բողոքավորներն իրենց դժգոհությունն էին հայտնում մարզպետից՝ նշելով, որ Ամասիայում մարզպետին այդպես չեն դիմավորել, որ ցանկության դեպքում նա կարող էր միջամտել՝ ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու համար, մինչդեռ նա էլ է ՏԻՄ օրենքը մեջբերել:

Հիշեցնենք, որ Ամասիայում «Արփի-Ամասիա դաշինքը» երկրորդն էր, որը ՔՊ-ին զիջում էր չնչին ձայներով, երկուսին էլ 6-ական մանդատ էր բաժին ընկնում: Մենք գրել էինք, որ նախապես հայտարարվեց, որ «Ամասիա-Արփի դաշինքը» ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմելու: «Արփի-Ամասիա դաշինքը» գլխավորող Ջեմմա Հարությունյանի խոսքերով, կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չկա, քանի որ օրենքի ուժով ինքը, այսպես թե այնպես, ընտրվելու է համայնքապետ: Չնայած ՔՊ-ին հավասար՝ 6-ական մանդատ ունեն, սակայն, ըստ օրենքի, համայնքապետ է ընտրվում առավել տարեց թեկնածուն: Այս դեպքում Ջեմմա Հարությունյանը տարիքով մեծ է ՔՊ-ի թեկնածուից: Պարզվում է՝ Ջեմմա Հարությունյանի` համայնքապետ ընտրվելու փաստը ՔՊ-ականները ոչ մի կերպ չեն կարողացել հանդուրժել: Հատկապես դեմ է եղել ՔՊ-ի թեկնածուն` 38-ամյա Մերգել Ղարիբյանը, չհամակերպվելով իր՝ համայնքապետ չդառնալու փաստի հետ:

Մեր հարցին, թե ինչու ինքնաբացարկ հայտնեցին, Մերգել Ղարիբյանը մի քանի օր առաջ ասել էր․ «Երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակի վերջնական արդյունքները, ընդունի դիմումները, հանդես կգանք մեկնաբանությամբ»: Նրանք համոզված էին, որ ինքնաբացարկի դեպքում նոր ընտրություններ կլինեին, եւ այս անգամ զգալի ձայներով իրենք կհաղթեին։ «Շատ վստահ ենք, տանելու ենք»,- ասել էր նա: Հիմա պարզվում է, որ անգամ օրենքը լավ չէին կարդացել ու չգիտեին, որ այս դեպքում նոր ընտրություն չի կարող լինել:
 

 

Շիրակի մարզ Ամասիա համայնք Նազելի Բաղդասարյան Հայաստան

Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ավելին
Ավելին