Ընտրությունների օրը ես ասել եմ` եթե նման սցենար լինի, ես պատրաստ եմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը` անդրադառնալով ոչ իշխանական թեկնածուների հանդեպ իրականացվող ճնշումներին եւ ձերբակալություններին:
Հարցին, թե ինչպես են պազտրաստվում աշխատել մի իշխանությունների հետ, որոնց հետ տարակարծություններ ունեն, Համբարձումյանն ասաց, որ իրենց թիմում աշխատող մարդիկ են եւ 2018 թվականից հետո էլ աշխատանքային շփումների մեջ է եղել գործող իշխանությունների հետ «Եթե անկեղծ, գործի մեջ որեւէ խոչընդոտ չեմ հանդիպել, աշխատանքի առումով որեւէ խնդիր չեմ տեսել եւ կարծում եմ նույն կերպ կշարունակենք աշխատել»: