Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, որ ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն։
«Այսօր վարչապետի որոշմամբ ազատվել եմ Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։ Ազատման որոշումը կայացվել է իմ դիմումի համաձայն, զուտ աշխատանքային պատճառներով:
Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և քաղաքական թիմի անդամ, շարունակելու եմ աջակցել կառավարության ծրագրի իրականացմանը։
Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին նախարարի տեղակալի պաշտոնն ինձ վստահելու համար», - հայտնել է Գրիգորյանը։