Մակրոնի կինը բողոք կներկայացնի իր տրանսգենդեր լինելու մասին լուրեր տարածողների դեմ
Ֆրանսիայի նախագահի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, մտադիր է բողոք ներկայացնել նրանց դեմ, ովքեր լուրեր են տարածում, թե իբր ինքը տղամարդ է ծնվել և փոխել սեռը։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահի կնոջ շրջապատից աղբյուրներին։ Գրում է Gazeta.ru-ն։
Ֆրանսիայի ուլտրաաջ քաղաքական ուժերի առաջարկով սոցցանցերում ակտիվորեն սկսեցին տարածվել երկրի առաջին տիկնոջ տրանսգենդեր լինելու մասին լուրեր։ Նրանք պնդում են, որ Մակրոնի կինը տղամարդ է ծնվել ու սեռափոխության վիրահատության է ենթարկվել։ Իբրև Բրիջիթ Մակրոնը ծնվել է Ժան-Միշել Տրոնյե անունով:
Այս տեղեկությունն առաջին անգամ հայտնվել է Faits & Documents ամսագրում, որը հայտնի է դավադրության տեսությունների հրապարակմամբ։
Նոյեմբերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բոլորի համար աննկատ փոխել է երկրի դրոշի կապույտի երանգը։