f

Անկախ

«Դուք կաք, տղե՛րք»․ «X զորամասի» թանգարանը պաշտոնապես բացվեց


44-օրյա պատերազմում զոհված 19-ամյա Արկադի Փալիկյանի մայրը որդու կարոտն այսօր առնում էր «X զորամասի» բացօթյա թանգարանում, որտեղ գտել էր նրա լուսանկարն ու շոյում էր դեմքը՝ ժպտացող լուսապատկերից։

Արցախյան երեք պատերազմներում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող այս յուրօրինակ հուշահամալիրը, որ վերջի պատերազմից հետո դարձել է ուխտատեղի, այսօր բացվեց պաշտոնապես։

Հանդիսավոր միջոցառումը կրում էր «Դուք կաք, տղե՛րք» խորագիրը։

Թանգարանն այսօր մարդաշատ էր ու արցունքներով լի, հայրենասիրական ու  ոգևորիչ երգերին միախառնված էր ցավի ու կարոտի ձայնը։ Հերոսների մայրերը, հայրերը, քույրերն ու եղբայրները, կանայք ու զավակներն այսօր եկել էին ևս մեկ անգամ հավաստելու, որ իրենց որդիներն անմահ են ու երբեք չեն մոռացվի։

«Որդիս ծառայում էր Թալիշում։ Պատերազմը սկսվելուց հետո երկու օր ոչ մի լուր չունեինք, հետո իմացանք, որ շրջափակման մեջ են եղել։ Ամսի 29-ին զանգեց, ասաց՝ ամեն ինչ նորմալ է, չանհանգստանաք, բայց չասեց, որ շրջափակման մեջ են եղել, դա հետո ենք իմացել իր ընկերներից։ Սեպտեմբերի 30-ին Արկադիս զոհվում է՝ փրկելով ընկերոջ կյանքը։ Սկզբում գրադի հարվածից վիրավորվել է, բայց թեթև։ Երբ երկրորդ հարվածն է եղել, նկատել է, որ հարվածն ընկերոջ կողմն է։ Վազել է, որ ընկերոջը փրկի և հարվածն իր վրա է վերցրել․․․»։

Արկադիի մոր՝ տիկին Շուշանի համար «X զորամասը» մի սրբավայր է, որի գլխավոր խորհուրդն իրենց որդիների անմահությունն է։

«Մենք չենք համարում, որ մեր երեխաները չկան, մեզ համար իրենք կան, իրենք ապրում են, և եթե նրանց հիշում են նաև մյուսները, ուրեմն նրանք բոլորի համար կան»։

«X զորամասի» հիմնադիրն Արցախյան ազատամարտի մասնակից, գնդապետ Աղաբեկ Խաչատրյանն է՝ Բեկը, իսկ համալիրի հիմնաքարը 44-օրյա պատերազմից հետո դրել է Կոմանդոսը։

Նրանց զինակից ու գաղափարակից ընկեր, փոխգնդապետ Մարտիկ Բաղդասարյանը, որ 13 հատորյակի մեջ ամփոփել է Արցախյան գոյամարտը որպես ականատես, հատորյակի 13-րդ հատորը նվիրել է 44-օրյա պատերազմին և վերնագրել «Աղետ»։   

Հիշում է՝ երբ 1989 թվականին, երբ խորհրդային տանկերը մտան Երևան՝ փորձելով ճնշել Արցախյան շարժման ակտիվիստներին, մի խումբ տղաներով եկան ու թաքնվեցին հենց այս վայրում, որտեղ հիմա անմահացած տղաների բացօթյա թանգարանն է։

«Ժայռերի, օձ ու կարիճի մեջ մի գիշեր մնացինք։ Աղաբեկ Խաչատրյանն էլ էր այդ խմբում։ Մեզ ասեց՝ տղաներ, մեզանից ով ողջ կմնա, թող գա այստեղ մոմ վառի։ Հետո արդեն պատերազմը սկսվեց, ամեն մեկս ջոկատներ կազմեցինք և անցանք մարտական գործողությունների, տղաների մի մասը զոհվեց։ Հետագայում մենք հաճախ էինք այստեղ հավաքվում, հիշում մեր անցած ուղին, զրուցում»։

44-օրյա պատերազմից հետո այս տարածքը նոր շունչ է ստացնում՝ դառնալով եզակի մի վայր, որտեղ կարող են գալ և կուտակված վիշտը դատարկել ոչ միայն զոհված հերոսների հարազատները, այլ բոլոր նրանք, ովքեր պարտք ու պատասխանատվություն են զգում տղաների առջև, ուզում են արժևորել նրանց զոհողության գինն ու հաղթական ավարտին հասցնել նրանց գործը։

«X զորամասը» գտնվում է Ուլնեցու փողոցի վերջնամասում՝ բարձունքի վրա, և Արարատ լեռն ասես հսկում է այս գողտրիկ սրբավայրը։

Հուշահամալիրը տեղծված է իրական դիրքի նմանությամբ՝ խրամատներով, դիրքային կահավորմամբ, այստեղ կա նաև շուրջ 8 հազար փոքրիկ քար, որոնց վրա գրված են Արցախյան 3 պատերազմների ժամանակ անմահացած հերոսների անունները։ Այստեղ են տղաների լուսանկարներն ու նրանց հիշատակը հավերժացնող իրեր ու մասունքներ։

Միջոցառման գեղարվեստական մասի կազմակերպիչ, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Իլյա Հակոբյանի քույրը՝ Հասմիկ Հակոբյանը, որը նաև վարում էր միջոցառումը, ասաց․

«Մեր տղաները մարտադաշտ են մեկնել՝ հաղթանակի հավատը սրտում, կռվել են մինչև վերջ՝ հաղթանակի հավատը սրտում: Ես ուզում եմ, որ այդ հավատը շարունակի ապրել մեզնից յուրաքանչյուրի սրտում: Մենք իրավունք չունենք ընկրկելու և շեղվելու մեր տղաների հերոսական ուղուց: Մենք տղաներին արժանապատիվ հայրենիք ենք պարտք և մեր հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունք պետք է ունենանք: Հավատում եմ՝ վերջնամարտը հաղթանակով է պսակվելու»։

 

X զորամաս 44-օրյա պատերազմ խմբագրի ընտրանի թանգարան հերոսներ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին