Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 95.5 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ՝ 27-ամյա Նաիրի Զ-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենան և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 42-ամյա Պահա Չ-ի վարած Dongfeng մակնիշի բեռնատարը։
Վթարի հետևանքով BMW-ի վարորդ Նաիրի Զ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։