f

Անկախ

Սատանայական պարահանդես․ աներձագի ու Աշոտ Փաշինյանի հերթական դիսկոն. 7or.am


7or.am–ը գրում է. «Նիկոլենք Հայաստանի ու Արցախի գլխին աղետ ու մահ բերեցին։ Նրանք Եռաբլուրը լցրեցին երիտասարդ տղերքով, բայց քեֆներին քեֆ չի հասնի։

ԱԺ խոսնակ նշանակված Ալեն Սիմոնյանը հանդիպում է անհետ կորածների, գերիների հարազատներին, կոկորդիլոսի արցունքներ թափում, թե բա գիշերները չենք քնում, մենակ գերիների մասին ենք մտածում, բայց դրա հաջորդ օրը Նիկոլի աներձագի ու չկայացած դիջեյ Էդոյի հետ թռնում է Միկոնոս՝ ծովափնյա դիսկոտեկում տժժալու։

Սրանք չեն հասկացել, թե ինչ ողբերգության պատճառ են դարձել։ Այլապես այդպես չէին տժժա։ Կամ էլ հասկացել են, բայց հեչ վեջներին չի, քանզի այլ գծի մեջ են։

Նիկոլի աներձագ Հրաչի հերթական դիսկոտեկային տժժիկն արձանագրվել է օրերս։ Աներձագը, Նիկոլ Փաշինյանի որդի Աշոտը, ՔՊ–ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, մահաբեր նախկին նախարար Արսեն Թորոսյանը օրերս տժժացել են դիսկոտեկում (մեր ձեռքի տակ հայտնված տեսանյութում երևում է Սիսակ Գաբրիելյանը, բայց ականատեսները պնդում են, որ այնտեղ են եղել նաև աներձագ Հրաչը, Արսեն Թորոսյանը, Աշոտիկը, «Զիգզագի» Էդոն)։ Էս չտեսներն ինքնամոռաց տրջիկ են տվել՝ ըստ ականատեսների լինելով հարբած ու թմրանյութի ազդեցության տակ։

Հարցն այն չէ, որ Հայաստանում դիսկոտեկներ չպետք է լինեն ու մարդիկ չպետք է գնան դիսկոտեկ։ Կյանքն, անշուշտ, շարունակվում է։ Բայց երբ ամեն օր տրվելիք զոհերի, տուն չբերած գերիների ֆոնին դիսկոտեկում տժժում են Նիկոլի ընտանիքի անդամները և նրա կուսակիցները, դա արդեն խոսում է սրանց հոգեվիճակի մասին։ Իրենց չի հետաքրքրում իրենց բերած աղետը։ Իրենք իրենց մոր փորն են ընկել՝ ձեռքները մտցրել են բյուջեի մեջ, փող են կուտակում ու տժժում դիսկոտեկներում։

Սրանք եթե ամոթ ու խիղճ ունենային, ապա պետք է գլուխները ծակը մտցնեին, այլ ոչ թե դիսկոտեկներում թրև գային։ Հազարավոր երիտասարդների գլուխ կերան, բայց հեչ պետքները չի՝ գնացել ջահելություն են վայելում։ Ով ով, բայց իրանք դրա բարոյական ու քաղաքական իրավունքը չունեն։ Իրենք հազարավոր ջահելների զրկեցին դիսկոտեկ գնալու, կյանքը վայելելու հնարավորությունից, և պետք է հավերժ նզովյալ լինեն։ Իրենք տոպրակների մեջ ամիսներով պահում են զոհվածներին՝ գետնին գցած, ու այդքանից հետո հանգւստ սրտով տժժում դիսկոտեկներում։

Ի դեպ, նախկին իշխանությունների հանդեպ հանրային դժգոհություն էին առաջացնում իշխանական ճոխ քեֆերը, որոնք յուրօրինակ ռիտուալի էին վերածվել։ Նիկոլը դա քննադատելով ու մերժելով էր նաև աչոկներ հավաքում։ Հիմա իրենց մոտ է ռիտուալի վերածվում ինքնամոռաց տժժալը, ընդ որում՝ Արցախի կորցրած պետականության ու հազարավոր զոհերի ֆոնին։

«Թավշյա» հեղափոխությունն անբարոյական եղանակով իր համար ճանապարհ բացեց դեպի իշխանություն, և հիմա այդ անբարոյականությունը նոր նշաձողեր է սահմանում»։

Հայաստան Աշոտ Փաշինյան Հրաչ Հակոբյան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին