f

Անկախ

Հայկականության «էֆեկտիվ արգանդը». Վահե Հովհաննիսյան


Պարտությունից հետո մեր հիմնական խնդիրներից մեկը տարածաշրջանում հայկական «էֆեկտիվ արգանդի» պահպանումն է։  Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Առաջիկա 5-10 տարիները մեզ համար լինելու են պատմություն կերտող ժամանակահատված. պահպանել Կովկասում հայկական էֆեկտիվ միջավայր՝ Հայաստան, Արցախ, Ջավախք, կամ՝ վերածվել Երևան-Իգդիր մայրուղում թուրքականություն սպասարկող ռեզերվացիայի։

Ամբողջական ընկալումը՝ ինչ կատարվեց և ինչ է կատարվում Հայաստանի և հայության հետ, չկա։ Պատմական դերի և պատմական հեռանկարի խորքային հարցերը հայության շատ փոքր տոկոսին են հետաքրքիր, Հայաստանում՝ առավել ևս։

Հարավային Կովկասի նոր ճարտապետությանը Հայաստանը մասնակցում է իր անկախ պետականության ամենաթույլ պահին՝ ջախջախված բանակի և բարոյալքված ժողովրդի պայմաններում։

Տարածաշրջանում պատմական կույրաղիքի դերակատարումը հայ ժողովուրդը հարյուրամյակներում փոխհատուցում էր համաշխարհային գիտության, գրականության, արվեստի մեջ ներդրումով։ Գենետիկ և այլ հատկանիշներով հայ ժողովուրդը ունակ է դրան։

Վերընթերցելով Վահրամ Փափազյանի հուշերը՝ նկատեցի, որ, խոսելով իր հետ խաղացած դեզդեմոնաների մասին, որպես լավագույն դերակատարներ նշում է Բաքվի, Պոլսի և Շուշիի թատրոններում երեք հայ դերասանուհիների։

Այո, հայ ժողովուրդը ներդրում է ունեցել քաղաքակրթության մեջ, բայց  հայկական պետությունն իր տեղը չի գտել։

Պատմականորեն՝ հայ ժողովրդի էֆեկտիվ արգանդները եղել են Պոլիսը, Բաքուն, Թիֆլիսը, Շուշին՝ Արցախը, Ջավախքը, Մոսկվան, Ս. Պետերբուրգը, ցեղասպանությունից հետո դեռևս հայ ինքնաընկալվող մեկ-երկու սերունդ հայությունը Եվրոպայում և այլուր։

Հարյուրավոր հայեր այս կենտրոններից համաշխարհային քաղաքակրթության և հենց կենտրոնների կայացման մեջ ներդրում են ունեցել, և հենց նրա´նց շնորհիվ հայկականության արժեղթղթերը բարձր էին ազգերի ոչ պաշտոնական դասակարգման մեջ։

Հիմա՝ 21-րդ դարում, հայկական Բաքուն, Պոլիսը, Թիֆլիսը, Շուշին կորսված են, Արցախը՝ ծայրահեղ անորոշ վիճակում, Ջավախքը սարսափելի ինտենսիվությամբ հայաթափվում է, Արևմտյան Եվրոպայի ցեղասպանության ժառանգորդների հայկական համայնքների աբսորբցիան շատ ուժեղ է, և հայկականության գաղափարի թուլացումը՝ նույնպես։ Մոսկվան և Ռուսաստանը իներցիայով շարունակում են տալ հայկական ծագումով գիտնականներ, արվեստի և մշակույթի, սպորտի դեմքեր։ Իներցիային գումարվել է նաև 90-ականների արտագաղթի թարմ արյունը՝ երեխաներ, որոնք մեծացել են ռուսական միջավայրում, հայերեն չգիտեն կամ գրեթե չգիտեն, և նրանց հայկականության կորուստը կարճ ժամանակի խնդիր է։

Մենք ունենք երկու խոշոր հայկական միջավայր՝ Հայաստանը և Լոս-Անջելեսը։

Հայաստանն ունի փայլուն 1-2 սերունդ, որոնք անհրաժեշտ միջավայրի պայմաններում ի վիճակի են թե´ պետություն ստեղծելու, թե´ միջազգային ճանաչման գիտական, կրթամշակութային դեմքեր տալու համար։

Բայց հարցերի հարցը միջավայրն է։ Հայաստանում պարտությունից հետո, պետականության աննորմալ սթրեսների պայմաններում, այդ  միջավայրը փլուզվել է։ Եվ առաջիկա տարիների մեր ամենասուր խնդիրներից մեկը էֆեկտիվ սերնդի արտագաղթն է։

Հաջորդ խոշոր հայկական միջավայրը Լոս-Անջելեսն է, որը կենցաղային Հայաստանի մոդելն է՝ լինել ավելի կուշտ, ավելի լավ ուտել, ավելի լավ մեքենա, ավելի լավ շոր հագնել, ու այս միջավայրը մեծ հաշվով փակ և քաղաքակրթության հետ քիչ առնչվող հայկական ռեզերվացիա է։ Բայց նաև խոշոր պոմպ է և Հայաստանից քաշում է նոր թվաքանակներ։

Հեռանկարում ամենասուր խնդիրն է՝ Հայաստանը պահպանել որպես հայ ժողովրդի էֆեկտիվ միջավայր։ Ծայրահեղ մեծ է ռիսկը, որ Հայաստանը կարող է դառնալ հայկական ռեզերվացիա՝ ցածր գիտակրթական պոտենցիալով և բացառապես կենցաղային ֆունկցիաներով։ Մեզ կարող է վերապահվել թուրքականությանը սպասարկող ազգի դերակատարում։ Համաշխարհային բանկի գնահատականներով արդեն սուր խնդիր ունենք երեխաների գրագիտության հարցում։ Տաքսիստից մինչև գլխավոր դատախազ մուղամ են վայելում՝ հաճույքով, բնականորեն, ինքնաներգրավված։ Եվ մեր հարսանիքները, քեֆերը, եթերը, համերգասրահները լցված են թուրքա-արևելյան ցածրակարգ մշակույթով։ Ընդհանրապես մեր ամենամեծ տապալումներից մեկը եղել է անկախ պետականության մշակույթ չձևավորելը, հետևաբար՝ չի ձևավորվել անկախ Հայաստանի քաղաքացին։

Այժմ մեր ընտրությունն ավելի քան հստակ է՝ գալիք դարերում լինել լուրջ պետություն և ազգ կամ հարևաններին սպասարկող կենցաղային միավոր։

Առաջին տարբերակի համար անհրաժեշտ է .

ա/ Հայկական աշխարհի նոր օրակարգ և ջանքեր, բ/ գիտակրթական, մշակութային վերածննդի լուրջ ծրագիր, գ/ամենակարևորը՝ նոր, սոլիդ իշխանություն։

Երկրորդ տարբերակի համար լրացուցիչ ոչինչ պետք չէ, ամեն ինչ իր հունով գնում է։

Մի բան հստակ է. հայկականությունն ունի  մեծ պոտենցիալ, գրեթե ամեն ինչ հնարավոր է խաղաղ մրցակցության պայմաններում շտկել ու առաջիկա 100 տարին Կովկասում լինել անվտանգ ու առաջադեմ պետություն։ Ինչի՞ց սկսել. արժանապատվության գաղափարի տակ համախմբումով։ Պարզ, բայց ահռելի պոտենցիալով գաղափար, որով պետք է վարակել հայությանը։ Սա 2022 թվականի կարևորագույն գործն է։

Հայաստան Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին