f

Անկախ

Շարունակվող սուտ խոստումներ, լավ ապրելու մարող հույս․ Թադևոս Ավետիսյան


ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Թադևոս Ավետիսյանն անդրադարձել է գնաճին․

Ստորև բերված աղյուսակներից արձանագրենք մի քանի փաստեր (2021թ․-ի տվյալները բերված են այս պահի պաշտոնական վերջին հրապարակումներից)․

1․ Հայաստանում նվազագույն աշխատավարձով են աշխատում աշխատողների շուրջ 25 տոկոսը։ 2020թ․-ի հունվարի 1-ից հետո նվազագույն ամսական աշխատավարձի, ինչպես նաև հանրային ծառայողների բազային աշխատավարձի չափերը չեն ավելացել, իսկ մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է 17,1 տոկոսով։

2․ 2018թ․-ի, ինչպես նաև 2020թ․-ի համեմատ՝ 2021թ․-ին միջին անվանական աշխատավարձն աճել է ավելի պակաս տեմպերով, քան համապատասխանաբար արձանագրված սպառողական գները։ Այլ կերպ ասած՝ 2018թ․-ից հետո աշխատողների միջին իրական աշխատավարձերը, հետևաբար նաև՝ գնողունակությունը նվազել են։

3․  2018թ․-ից հետո սոցիալական նպաստի բազային և միջին չափերը չեն ավելացել, իսկ սպառողական գներն ու նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել են 15,5 տոկոսով։

4․ 2018թ․-ի համեմատ նվազագույն կենսաթոշակի չափն աճել է 3,9 տոկոսով՝ շուրջ չորս անգամ պակաս, քան սպառողական գների գումարային աճը։ Հիմնական կենսաթոշակի չափն աճել է 3 տոկոսային կետով պակաս՝ սպառողական գների գումարային աճից։

5․ 2021թ․-ին չեն ավելացել, 2022թ․-ին ևս չեն ավելանալու նվազագույն և բազային աշխատավարձերի, հիմնական կենսաթոշակի չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները, սոցիալական նպաստի բազային չափը։ Սակայն միայն 2021թ․-ին արդեն ունենք սպառողական գների 7 տոկոսից ավել աճ, իսկ 2022թ․-ի համար օրվա իշխանությունը կանխատեսում է մինչև 5,5 տոկոս աճ։

6․ Շուրջ 585000 կենսաթոշակառուներից ու սոցիալական նպաստառուներից 485000-ի կամ 83 տոկոսի նպաստներն ու թոշակները չեն ավելանալու նաև հաջորդ տարի։ Մնացած 17 տոկոսի նպաստներն ու թոշակները կավելանան առաջին անհրաժեշտության ապրանքների կանխատեսվող գնաճի համեմատ պատիկներ անգամ պակաս չափերով՝ ընդամենը 2-3 հազար դրամով։

Այս փաստերն ակնհայտ վկայում են․

-       2021թ․-ին ՀՀ քաղաքացիներն ավելի վատ են ապրում, քան 2020թ․-ին, երբ առկա էին COVID-19-ի տնտեսական համատարած ու չարդարացված սահմանափակումների, դրան էլ գումարած՝ 44-օրյա պատերազմի տնտեսական հետևանքները,

-       ընդ որում՝ 2019թ․-ի համեմատ 2020թ․-ին շուրջ 0,6 տոկոսային կետով աճել է աղքատության մակարդակը, որի գործոնները սաստկացել են 2021թ․-ին և պահպանվելու են 2022թ․-ին,

-       2022թ․-ի պետական բյուջեի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները հաջորդ տարի ևս ավելի վատ են ապրելու, քան այս տարի։

Ի դեպ, ընդիմադիր պատգամավորների բազմաթիվ առաջարկներ, որոնք ուղղված էին 2022թ․-ի պետական բյուջեի նախագծի հակասոցիալական ընդգծված բնույթը մեղմելուն, այդպես էլ չընդունվեցին։ Փոխարենը՝ օրվա իշխանությունները հերթական անգամ տվեցին ականջահաճո, սակայն օր-օրի բացահայտվող կեղծ խոստումներ»։

Հայաստան Թադևոս Ավետիսյան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին