f

Անկախ

Փարաքարում երկու թեկնածուն էլ հայտարարում են, որ ընտրվել են համայնքի ղեկավար


Փարաքար խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ համամասնական ընտրություններից հետո երեկ կայացել է ավագանու անդրանիկ նիստը։ Արդյունքում երկու թեկնածու հայտարարում է, որ ընտրվել է համայնքի ղեկավար։

«Դավիթ Մինասյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փարաքար, Թաիրով, Մերձավան, Արևաշատ, Մուսալեռ, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Պտղունք,  գյուղերի սիրելի բնակիչներ,

Այսօր տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրության արդյունքում ձևավորված ավագանու անդրանիկ նիստը, որի օրակարգում էր  Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության հարցը:

Նիստի ընթացքում ստանալով 51%-ից ավելի ձայն՝ (21 ավագանու անդամներից 11 ավագանու անդամ քվեարկեց «Դավիթ Մինասյան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուի օգտին) ես՝ Դավիթ Մինասյանս, ընտրվեցի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար:

Իմ խորհին շնորհակալությունն եմ ուզում հայտել մեր համայնքի բոլոր բնակիչներին և իմ գործընկերներին՝ վստահության համար:

Լիահույս եմ, որ բոլոր երեք խմբակցություններին տրված մանդատները կծառայեն հանուն Փարաքար համայնքի բոլոր բնակավայրերի համաչափ զարգացմանը:

Ավագանու յուրաքանչյուր անդամ, ով ստացել է բնակչի քվեն՝ ներառված պետք է լինի համայնքի կառավարման գործընթացին:

Միասին շարունակենք»։

Ավելի վաղ «Ապրելու երկիր» կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում, առանց քվեարկության արդյունքները ներկայացնելու, գրել էր.

«Փարաքար խոշորացված համայնքում համայնքի ղեկավար ընտրվեց «Ապրելու երկիր»  կուսակցության  թեկնածու Վալոդյա Գրիգորյանը»։

ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված արդյունքների համաձայն, «Ապրելու երկիրը» ստացել է 4 637 քվե, «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 2 227 քվե, ՔՊ-ն՝ 2 609 քվե։

Հայաստան Դավիթ Մինասյան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին