f

Անկախ

Հայկ Մարությանն արդյունավետ քաղաքապետ է ու երեւանցին արտահերթ ընտրության միջոցով կարող է դա վերահաստատել. Երիցյան


Քանի որ ես չեմ կիսում քաղաքապետին անվստահություն հայտնելու այս հակաժողովրդավարական գործընթացը եւ չեմ ուզում դրան մասնակցել, դրա համար բնականաբար վայր եմ դրել իմ մանդատը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երեւանի քաղաքապետարանում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը, ով ավելի վաղ հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին:

Դիտարկմանը, թե «Իմ քայլը» հայտարարում է, թե առկա է քաղաքական ճգնաժամ, դրա համար են բոյկոտել այսօրվա նիստը, Երիցյանն ասաց. «Կարծում եմ՝ քաղաքական ճգնաժամը լուծելու լավագույն  տարբերակը արտահերթ ընտրություններ են: Դա ամենաազնիվ տարբերակն է, որին այսօր իշխանությունները պատրաստ չեն գնալ, բայց ես կոչ եմ անում վերանայել այս մոտեցումը եւ Երեւանի բնակչին հարցնել՝ ում է ինքը տեսնում Երեւանի քաղաքապետ: Ես կարծում եմ՝ Հայկ Մարությանն արդյունավետ քաղաքապետ է ու երեւանցին արտահերթ ընտրության միջոցով կարող է դա վերահաստատել»:

Ինչ վերաբերում է ՔՊ-ից դուրս գալու Հայկ Մարությանի որոշմանը, Գրիգոր Երիցյանն ասաց, որ այդ պատճառների մասին ճիշտ կլինի հարցնել հենց իրեն Մարությանին. «Այդ պատճառները հիմնավոր են եւ կարծում եմ՝ հանրությունը պետք է դրանց մասին իմանա»:

Նա հայտարարեց, որ Հայկ Մարությանը հրաժարական չի տալու. «Վստահ եմ, որ անվստահության գործընթացը կրականանա եւ սա կլինի Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին դեպքը, երբ անվստահության միջոցով քաղաքապետ։ են հեռացնում: Մի երկրում, որտեղ մենք ունեցել ենք հանցագործն, կրիմինալ քաղաքապետեր, լավագույն  քաղաքապետին անվստահության միջոցով հեռացնելու են»,-ասաց Երիցյանը:

Նա տեղեկացրեց, որ վաղը նախատեսված նիտում փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ընտրվելու է քաղաքապետ. «Իմ կարծիքով սա հանգեցնելու է քաղաքային կառավարման ճգնաժամի, փոխվելու են բոլոր փոխքաղաքապետերը, փոփոխություն է Երեւանի վարչական շրջանի ղեկավարների կազմում, փոփոխվելու են նաեւ վարչության պետեր, ինչը նշանակում է, որ քաղաքը մեկ տարի դեռ պետք է ադապտացվի այս նոր փոփոխություններին: Արդյունքում տուժելու է Երեւանը եւ երեւանցին»:

Նշենք, որ այսօր նախատեսված է Երեւանի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում 38 հարց է, սակայն «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտում է նիստը: Իսկ վաղը՝  դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ, որի օրակարգում «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծն է։

Հայաստան Գրիգոր Երիցյան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին