Նոյեմբերյան խոշորացված համայնքում համայնքի ղեկավար ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արսեն Աղաբաբյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը:
Նշենք, որ այս համայնքում դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններին մասնակցել է ՔՊ-ն, «Հանուն Հանրապետության» եւ «Ապրելու Երկիր» կուսակցությունները: ՔՊ-ն ստացել էր 5710 ձայն` 43.7 տոկոս։ ՔՊ-ի թեկնածուն ԱԱԾ տնօրենի եղբայրն էր՝ Կարեն Աբազյանը:
Ըստ էության, մյուս երկու ուժերը կոալիցիա են կազմել եւ համայնքապետ ընտրել իրենց թեկնածուին: