«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 20-ին արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից Սուրեն Գրիգորյանի ազատման պատճառը, նախարարության մեր աղբյուրների վկայությամբ, Կարեն Անդրեասյանի հետ անհաշտ հարաբերություններն են եղել։
Նախարար Անդրեասյանը, որն իրեն լայն լիազորություններ է շնորհել, նախարարություն ոտք դնելու օրվանից աշխատակազմի հետ խնդիրներ ունի․ նա նախարարի դերը տեսնում է բոլոր պաշտոնյաների աշխատանքին անուն դնելու մեջ եւ հայտարարել է, որ սեփական չափորոշիչներով է թիմ հավաքելու։ Նա տեղի-անտեղի քննադատում է ենթականերին, թերություններ բռնում: