f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛. ՛՛Իմ քայլի՛՛ նոր գլուխկոտրուկը


Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը նոր, անհասկանալի նախագիծ է սկսել, որը շատ հարցեր է առաջացնելու։ Ծրագիրը կոչվում է «Ներուժ» եւ իրականացվում է ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի համատեղ ջանքերով։ Այս երկու կառույցները «փոխըմբռնման հուշագիր» կոչվող փաստաթուղթն են ստորագրել, կարծես խոսքը ոչ թե համախոհների՝ Փաշինյանի ենթակա նախարար Վահագն Խաչատրյանի ու Փաշինյանի կնոջ ֆոնդի մասին է, այլ երկու տարբեր պետությունների։


Ինչի՞ շուրջ են համագործակցելու նախարարությունն ու Աննա Հակոբյանի ֆոնդը՝ տարածված հաղորդագրությունից դժվար է հասկանալ։ Եթե գերնպատակը Հայաստանի տնտեսության զարգացման գործում Սփյուռքի ներուժի ներգրավումն ու հայրենադարձության խթանումն է, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, այդ դեպքում ի՞նչ է անում եւ ինչի՞ համար են բյուջեից փող ստանում սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը եւ նրա աշխատակազմը։ Դրա գործունեության պաշտոնապես հրապարակված ուղղություններից առնվազն երեքը կրկնում են նշված գերնպատակը՝ «ներգրավել Սփյուռքի մասնագիտական ներուժը՝ նպաստելու Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացմանն ու հզորացմանը», «խթանել հայրենադարձությունը եւ հայրենադարձների սահուն ինտեգրումը», «աջակցել Սփյուռքի ներդրողներին եւ բարեգործներին՝ Հայաստանում իրենց ծրագրերն իրականացնելիս»։  

Բայց սա, ինչպես ասում են, դեռ ծաղիկներն են։ Շարունակությունն ավելի մառախլապատ է՝ «Ներուժ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է «համագործակցություն իրականացնել Հայաստանում նորարարական եւ տեխնոլոգիական ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ»: «Ստարտափ էկոհամակարգի զարգացում»՝ լայն հանրության ականջին խորթ եզրույթը ԵՄ կողմից խրախուսվող ուղղություններից է, որը, ինչ խոսք, առաջադեմ է, սակայն ինչո՞ւ «Իմ քայլը» հիմնադրամի միջոցներն օգտագործել մի բանի համար, որի համար կարելի է միջազգային կառույցներից դրամաշնորհներ ներգրավել, եւ ինչի՞ համար մենք,  ի վերջո, մի ահռելի նախարարություն ունենք, պետության կողմից շռայլորեն ֆինանսավորվող, որի դերը հենց բարձրտեխնոլոգիական ոլորտի զարգացումն է։

Հուշագրի ստորագրման ժամանակ երկու կառույցների ղեկավարները՝ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը եւ «Իմ քայլի» տնօրեն, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, պարզվում է՝ ելույթներ են ունեցել։ Այդ ելույթներից պարզ է դառնում, որ  «Ներուժ» ասելով՝ նրանք նկատի ունեն բազմաչարչար, հարյուրապատիկ օգտագործված ու չարչրկված Սփյուռքի ներուժը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սփյուռքի մտավոր, տնտեսական ներուժի ներգրավումը մեզ համար առաջնահերթություն է՝ «Ներուժ»-ը ՀՀ կառավարության ամենաառանցքային ծրագրերից մեկն է, այս նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը հնարավորություն կտա  Սփյուռքի երիտասարդներին,  սթարթափներին, ովքեր ունեն բիզնես գաղափարներ եւ դրանք Հայաստանում իրագործելու ցանկություն, ստանալ դրամաշնորհներ եւ, տեղափոխվելով Հայաստան, դրանք կյանքի կոչել»,- նշել է Մխիթար Հայրապետյանը:

Դրամաշնորհի նախնական գումարը 80-100 միլիոն դրամ է: Իսկ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը կոնկրետացրել է, որ օժանդակություն կստանան Սփյուռքի երիտասարդ մասնագետները, որոնք «կյանքի կկոչեն իրենց նախաձեռնությունները Հայաստանում»։ Ու կրկին հարցեր են առաջանում։  ««Ներուժ» ծրագիրը, գիտեք, դրսի՝ Սփյուռքի ներուժը բերում ենք, հայրենադարձությունն ենք խթանում։ Նախարարությունը համագործակցում է, որպեսզի օգնի՝ Սփյուռքի բարձրտեխնոլոգիական ներուժն օգտագործել Հայաստանի զարգացման համար։ Մենք նույն ձեւով «Վիրտուալ կամուրջն» ենք արել»,- բացատրում է ԲՏԱՆ խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը, սակայն դժվարանում է պատասխանել, թե ինչ կապ ունի այդ ամենի հետ «Իմ քայլը», եւ Աննայի ֆոնդի տնօրեն Մխիթար Հայրապետյանի նշած 80-100 մլն դրամն ինչի վրա է ծախսվելու։ Խոսնակը մեզ «ուղարկեց»՝ «Իմ քայլին» մեր հարցերը տալու։ «Իմ քայլի» խոսնակն էլ գրավոր հարցում ուզեց։ Պատասխանին կսպասենք, ու լավ կլինի, որ նաեւ ասեն, թե ինչու ենք մասնագետ ներմուծում Սփյուռքից՝ ունենալով գործազուրկ երիտասարդների մի ստվար բանակ։ Ինչո՞ւ նախ չօժանդակել Հայաստանի Հանրապետության երիտասարդներին, նրանց վրա գումար չծախսել, որոնք ավարտում են բուհերն ու նստում տանը կամ աշխատում են այլ մասնագիտություններով, որովհետեւ չեն կարողանում իրենց արժանի տեղը գտնել, ու մեկնում են երկրից՝ այդ նույն Սփյուռքը համալրելով։ Եվ ամենակարեւորը՝ ինչո՞ւ ենք դրա համար օգտագործում բարեգործական միջոցներ, արդյո՞ք ահռելի մարդկային կորուստներ տեսած, հարյուրավոր վիրավոր, բուժօգնության, պրոթեզավորման կարիք ունեցող զինվորներ, որբացած երեխաներ ունեցող հետպատերազմյան Հայաստանում (այլ կարիքավորներին չենք ուզում նշել) ավելորդ փողեր կան Սփյուռքից երիտասարդներ բերելու ու այստեղ զբաղեցնելու համար։

ՀԳ․ Ի դեպ, որքան հիշում ենք՝ «Իմ քայլը» հիմնադրամի գլխավոր առաքելությունը վիրավոր եւ հաշմանդամ զինծառայողներին, հիվանդ երեխաներին բուժելն էր, շնորհալի երեխաների ուսումնառության հարցերն արտերկրի բուհերում կազմակերպելը:

 

Իմ քայլը հիմնադրամ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին