Կորոնովիրուսի այս հերթական ալիքը ավելի սահուն կերպով ենք հաղթահարել և դրա առաջին պատճառը պատվաստումների որոշակի շեմի ազդեցությունն է, իսկ երկրորդ պատճառը նախորդ շրջանում հիվանդացությունների արդյունքում որոշակի իմունիտետի ձևավորումը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ի, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ հաջորդ ալիքը գալու է անխուսափելիորեն: Պետք է պատվաստումները շարունակել այնպես, ինչպես անում էինք այն ժամանակ, երբ օրական թվերը հասնում էր 1500-ի, մահվան 70 դեպք էինք ունենում: Պետք չէ դանակը ոսկորին հասնի, նոր տեղից շարժվենք:
Ես ինքս էլ երրորդ դեղաչափ պատվաստումն ընդունել եմ: Այսօր արդեն երկրներ կան, որ քննարկում են չորրորդ դեղաչափ պատվաստման մասին»,–ասաց նա և նշեց, որ մահացած քաղաքացիների 90-ից ավելի տոկոսը պատվաստված չեն։