f

Անկախ

Գիտնականները հնագիտական թաղված հուշարձանները հայտնաբերելու և առանց պեղումների  դրանց ներքին պարունակությունը որոշելու մեթոդ են առաջարկում


ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում մշակած մեթոդաբանությամբ հնագետներն այսուհետ կարող են երկրաքիմիական հետազոտություններով  որոնել և հայտնաբերել թաղված հուշարձանները, պարզել դրանց պարունակությունը և նոր միայն պեղումներ իրականացնել՝ ըստ իրենց  պեղումների առաջնահերթության և նպատակահարմարության։ Այս գիտական նորույթը հնարավորություն կտա խնայել պեղումներին հատկացվող ֆինանսական միջոցները, ժամանակը և առավել օպերատիվ կարգով գիտական արդյունքներ արձանագրել։

Մեթոդաբանությունը մշակած գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի  Օգտակար հանածոների լաբորատորիայի վարիչ, ե․գ․թ․

Արշավիր Հովհաննիսյանն «Անկախի» հետ զրույցում ասում է որ սա միջգիտակարգային ուղղություն է, որը կապում է երկրաբանությունը և հնագիտությունը։

«Արխեոերկրաբանության մեջ առավել հայտնի երկրաֆիզիկական մեթոդն ուսումնասիրություններ է իրականացնում՝ պարզելու հնարավոր կառույցների՝ թաղված հուշարձանների առկայությունը։ Իսկ երկրաքիմիայի և  հնագիտության միջև  կապը լրիվ նոր է ստեղծվում և դրա առաջին քայլերը մենք բարեհաջող կատարել ենք»,- ասում է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ երկրաֆիզիկական ու երկրաքիմիական հետազոտությունների համադրումը կարող է բացառիկ արդյունքներ ապահովել հնագետների համար։

Նկարագրելով առաջարկվող մեթոդը՝ Հովհաննիսյանն ասում է, որ հողից նմուշառման միջոցով կարողանում են պատկերացում կազմել ստորգետնյա շերտերի մասին․ առկա՞ են արդյոք դամբարաններ խորքում, թե ոչ, դրանցում կա՞ն մետաղական արտեֆակտեր և ոսկորների մնացորդներ, թե՞ դրանք դատարկ են։

Ասում է՝ երկրաքիմիան ԽՍՀՄ-ում բուռն զարգացում է ապրել Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ Խորհրդային Միությունը, աչքի առաջ ունենալով Ճապոնիայի ատոմային  ռմբակոծումը, շտապում էր միջուկային զենք ստեղծել՝ իրեն հնարավոր նման հեռանկարից ապահովագրելու համար։ «Ողջ երկրաբան հանրությունը՝ հազարավոր մարդիկ, զբաղված էին ուրանի որոնումներով։ Եվ այդ ժամանակ պարզվեց, որ ամենաարդյունավետ միջոցը երկրաքիմիական որոնումներն են»,- ասում է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հետագայում երկրաքիմիական որոնումները սկսեցին կիրառել նաև այլ մետաղների հանքավայրերի փնտրտուքի համար։

«Մենք փորձել ենք հանքավայրերի որոնումների պարգայում աշխատող այս մեթոդը տեղայնացնել հնագիտական հուշարձանների վրա»,- ասում է նա՝ հավելելով, որ թեմայի ուղղությամբ մտածել է դեռ 2003-ից։ «2018-ին, երբ Գիտության կոմիտեն թեմաների մրցույթ հայտարարեց, դիմեցինք և շահեցինք։ 2018-2020թթ․ ամբողջությամբ զբաղված էինք այդ գործով։ Մեզ պետք էին դամբարաններ, որ խաթարված չէին մարդու կողմից, որպեսզի տեսնեինք, թե դամբարանում եղած մետաղներն ու ոսկորներն ինչպես են արտացոլվում հողի մեջ՝ մակերեսի վրա։ Ու մենք գտանք դա  հնագետների օգնությամբ․ Արտանիշի թերակղզում, Շորժա գյուղի մոտ Արտանիշ 23 և 29 դամբարանադաշտերն էին,  որոնք քիչ թե շատ անխաթար վիճակում էին։ Ու մենք մեր մեթոդով նմուշառում կատարեցինք մոտավորապես 2,5 հա տարածքում։ Արդյունքները մշակելուց հետո ստացանք անոմալիաների քարտեզ և որոշ դամբարաններ առաջնահերթ երաշխավորեցինք՝ պեղելու»,- պատմում է Հովհաննիսյանը։

Ասում է՝ 2019-ին պեղվել են դամբարանները, որոնք երաշխավորել էին իրենց հետազոտությամբ, արդյունքում բավականին հարուստ նյութ են դուրս բերել։ 2020-ին պեղել են դամբարանները, որոնց վերաբերյալ ասել էին՝ նյութ կա, բայց աղքատիկ, այդպես էլ եղել է։ Իսկ ահա 2021-ին  պեղվել են դամբարանները, որոնց վերաբերյալ բացասական եզրակացություն էին տվել և իսկապես, այդ դամբարանները դատարկ են եղել՝ թալանած դեռ հարյուրամյակներ առաջ։

 Հաջորդիվ մեթոդը փորձարկել են Արագածի հարավային լանջերին գտնվող վիշապների սրբազան լանդշաֆտում՝ Տիրինկատար–Կարմիր Սար սարահարթում։ «Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հողի մակերեսին ֆոսֆորի ցայտուն անոմալիներ կան․  հողի տակ զոհաբերված կենդանիների ոսկորների լուրջ կուտակումներ են»,- ասում է նա՝ հավելելով, որ նպատակ են դրել մեթոդը տարբեր կլիմայական գոտիներում փորձարկել, որպեսզի ավարտուն տեսքի բերեն։

«Ցավոք,  մեր Գիտության կոմիտեն ֆինանսավորման երկրորդ հայտը մերժել է պատճառաբանությամբ, որ  արտասահմանյան ռեյտինգային ամսագրերում բավարար քանակությամբ  տպագրություն չունենք: Վերջին տարիներին ֆինանսավորման որոշ չափորոշիչներ են սահմանել, որոնք խնդիրներ են առաջացնում։ Չափորոշիչը գուցե աշխատում է միջուկային ֆիզիկայի, աստղաֆիզիկայի կամ մաթեմատիկայի բնագավառում, երկրաբանության,  հայագիտական կամ այլ ուղղությունների պարագայում կարող է չաշխատել։ Ի վերջո, որքան էլ գիտությունը միջազգային ու գլոբալ է, գիտական ուղղություններ կան, որոնք պետք է և պարտավոր են ազգային դեմք ունենալ։ Օրինակ՝ երկրաբանությունը Հայաստանում գործող երկրաբանի համար առաջին հերթին Հայաստանի երկրաբանությունն է, իսկ  դրա մասին այդքան էլ հեշտ չէ դրսում հոդվածներ տպագրել»,- ասում է նա։

Հարցին, թե առանց ֆինանսավորման ինչպես են շարունակելու ուսումնասիրությունները՝ Հովհաննիսյանն ասում է, որ փորձելու են ուղի գտնել․ իրենց գիտական արդյունքը լուրջ արձագանք է գտել երկրաբանների և հնագետների շրջանում՝ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։

 

 

գիտություն գիտության ֆինանսավորում ՀՀ ԳԱԱ խմբագրի ընտրանի  Երկրաբանական գիտությունների ինստիտուտ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին