f

Անկախ

Աշխատողներն իրենց միջոցներով ՊՇՌ թեստ հանձնելու պարտականություն չունեն, դա հակասահմանադրական ճանանչվեց․Վարդեւանյան


Աշխատողները իրենց միջոցներով ՊՇՌ հետազոտումների պարտականություն չունեն, որովհետև այն հակասահմանադրական ճանանչվեց։ Այս մասին ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը։

«ԱՆ հայտնի հրամանի խնդիրն այն  էր, որ ՀՀ բոլոր աշխատողների վրա պարտականություն էր դրված, որ մարդիկ իրենց միջոցների հաշվին անեն ՊՇՌ հետազոտությունը, այն դեպքում, երբ սոցիալական վիճակն այսքան բարդ է։ Սա մեր դիմումի անկյանքարերից մեկն էր, և չափազանց կարևորում եմ, որ ՍԴ-ն իրականացրեց սահմանադրական արդարադատություն։ Մյուս կողմից, ցավ եմ արտահայտում, որ ամենասկզբից բոլորին հորդորել ենք չանել նման բան, որովհետև հակասահմանադրական է։ Նույնիսկ ասում էին՝ կարող են մի շարք հիմնավորումներ բերել, որ սահամանդրական է, հիմա տեսանք, երբ ասում էին՝ առանց ԱԺ համաձայնության պատգամավորին կալանավորել չեք կաորղ, եւ ստիպված եղանք անցնել այս ողջ գործընթացներով եւ, ի վերջո, արդյունքի հասնել»,-ասաց Վարդևանյանը։

 

 

Միևնույն ժամանակ, Վարդևանյանը նշում է՝ լավագույն  լուծումը պատվաստվելն է, բայց այն պետք է լինի մարդու գիտակցված որոշումը։

ADVERTISING

 

«Գործատուն այլեւս չի կարող ասել՝ կգնաս, քո գրպանից գումար կմուծես ՊՇՌ թեստի համար, սա հստակ էր շատ ՍԴ որոշուման եզրափակիչ մասում։ Եռօրյա ժամկետում ՍԴ որոշումն ամբողջությամբ կհրապարակվի, կանդրադառնանք»,- շեշտեց պատգամավորը։

Սահմանադրական դատարանն իր այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի նիստում որոշեց, որ հակասահմանադրական է Առողջապահության նախարարի հրամանի որոշ դրույթներ: Մասնավորապես, ՍԴ-ն «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչեց Սահմանադրության 6-րդ կետի առաջին, երկրորդ մասերի  եւ 39-րդ հոդվածին հակասող եւ անվավեր՝ Նկատի առնելով, որ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց  վճարման պարտականություն ունեցող աշխատողների շրջանակի սահմանումը դուրս է առողջապահության նախարարի օրենքով սահմանված լիազորությունների  շրջանակից:

Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նշենք, որ ՍԴ էին դիմել ԱԺ ընդդիմադիր պատգամավորները՝ վիճարկելով առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների եւ թեստավորումների մասին հրամանի սահմանադրականությունը:

Նշենք՝ ըստ որոշման, գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք եւ կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։

Արամ Վարդևանյան Սահմանադրական դատարան թեսթավորում Տեսանյութեր Հայաստան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին