f

Անկախ

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ վիճաբանությունն ավտովթարով ու կրակոցով է ավարտվել, կան վիրավորներ


Դեկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 17։15-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ և «գանգուղային տրավմա, գլխի գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Ոստիկանները պարզել են՝ վիրավորներն են՝ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչներ, 47-ամյա Ռուստամ Խ-ն և 28-ամյա Դավիթ Ղ-ն, եւ որ նույն օրը, ժամը 16։30-ի սահմաններում Այգեզարդ գյուղի Շահումյան փողոցում հայհոյանքներ տալու պատճառով նույն գյուղի բնակիչ՝ 33-ամյա Խոդեդա Ա-ն վիճաբանել է Ռուստամ Խ-ի հետ, որից հետո հեռանալով վճաբանության վայրից՝ Ռուստամ Խ-ն իր վարած ռուսական համարանիշներով ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենայով նույն գյուղի Պուշկին-Կոստան փողոցների խաչմերուկում բախվել է Խոդեդա Ա-ի եղբայր՝ նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Արթուր Ա-ի վարած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենային, որից հետո վիճաբանություն է սկսվել, ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց։ 

Այդ ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, Ռուստամ Խ-ն իր մոտ եղած որսորդական հրացանը ուղղել է Արթուր Ա-ի ուղղությամբ, սակայն վերջինս ձեռքով իրենից շեղել է հրացանը ու այդ ժամանակ Ռուստամ Խ-ն կրակոց է արձակել, որից հետո Արթուր Ա-ն խլել է հրացանը և խզակոթով հարվածել Ռուստամ Խ-ի գլխին։ 

Ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանության ընթացքում մարմնական վնասբվածքներ է ստացել Դավիթ Ղ-ն, ով փորձել է հանդարտեցնել կողմերին։ 

Արարատի մարզի ոստիկանները հայտնաբերել ու ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Արթուր Ա-ին և Խոդեդա Ա-ին  որտեղից էլ վերջիններս ներկայացել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

կրակոցներ ավտովթար Արարատի մարզ Հայաստան

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին