f

Անկախ

Անկարան ոգեւորվեց Փաշինյանի հաղթանակով՝ կարգավորելու հարաբերությունները Երեւանի հետ, բայց սփյուռքն անհանգստացնում է


«Մենք բավական զարմացել էինք հունիսի ընտրություններում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակով, որն ավելի քան 50 տոկոս ստացավ պատերազմից հետո, որում պարտվել էր Ադրբեջանին»։ Այս մասին Middle East Eye-ին ասել է անունը չնշած թուրք պաշտոնյան։

«Նրա ընտրվելը մեզ դրդեց խոսել Հայաստանի կառավարության հետ իրավիճակի կարգավորման մասին, որովհետեւ հիմա նա ուժեղ մանդատ ունի, իսկ նրա ժողովրդականությունը մատնանշում է, որ հայ ժողովուրդը նույնպես փոփոխություններ է ցանկանում»։

«Փաշինյանը բազմիցս հաստատել է, որ շահագրգռված է Թուրքիայի հետ սահմանների բացմամբ եւ կարգավորման գործընաց սկսելով։ Ամռանն Անկարան փորձեց ինչ-որ ժեստեր անել, բայց չկարողացավ հասնել հաջողության «որոշ անսպասելի» իրադարձությունների պատճառով, ասել են թուրք պաշտոնական անձինք։

Ադրբեջանի կառավարության հետ խորհրդակցություններից հետո աշնանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակայնորեն «երեք գումարած երեք» պլատֆորմ ստեղծելու կոչ արեց, որի մեջ մտնելու են Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը եւ Հայաստանը՝ լիակատար տարածաշրջանային հաշտեցման համար։ Այդ ընթացքում Անկարան ուղղակի շփումներ սկսեց Երեւանի հետ։

«Հիմա, երբ Լեռնային Ղարաբաղի խնդիրը զգալիորեն լուծված է Ադրբեջանի համար, թուրք պաշտոնական անձինք վստահ են, որ լուծումն ավելի քան հավանական է»։

Թուրք պաշտոնական անձինք հայտարարում են, որ ամենամեծ տարբերությունն այն է, որ երկու կողմերը չեն փորձում հասնել լիակատար հաշտեցման, ինչպես դա եղավ 2009թ.։

«Այս անգամ մենք կենտրոնանալու ենք միայն կարգավորման քայլերի վրա։ Եվ մենք ծրագրում ենք դա անել աստիճանաբար, քայլ առ քայլ՝ հիմնված փոխադարձ վստահության եւ առաջընթացի վրա»,- ասել է թուրք պաշտոնյան։ «Վեճն այն մասին, թե ինչպես անվանել 1915թ. իրադարձությունները (Հայոց ցեղասպանություն – խմբ.), կամ այլ հարցեր չեն մտնում մեր օրակարգի մեջ»։

Թուրք պաշտոնական անձինք կարծում են, որ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ  կծառայի տարածաշրջանում ավելի լայն անվտանգությանը եւ կայունությանը։

Պաշտոնական անձինք ասում են, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար ավելի շատ պլյուսներ, քան թե մինուսներ կան, եւ կարծում են, որ Ռուսաստանը չի խոչընդոտի այդ գործընթացին։

Սակայն թուրք պաշտոնական անձինք մտահոգ են, որ հայկական սփյուռքը Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում կարող է «խափանել» գործընթացի կարգավորումը Հայաստանում հանրային քարոզչության իրականացման եւ նրա քաղաքական կապիտալի օգտագործման ճանապարհով։ «Մենք խնդրել ենք մեր արեւմտյան բարեկամներին, այդ թվում ամերիկացիներին, օգնել մեզ կանխելու սփյուռքի հնարավոր սադրանքները»,- ասել է թուրք պաշտոնյան։

Թուրք պաշտոնական անձինք նաեւ նշում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտեցման գործընթացը նախկինի պես կարեւոր է հայ-թուրքական բանակցությունների համար։ «Ցանկացած հնարավոր ռազմական բախում կողմերի միջեւ կազդի մեր դիվանագիտական բանակցությունների վրա»,- ասել է թուրք պաշտոնյան։ «Բայց մենք առանձին ուղի ունենք, եւ այն իր սեփական գիծն ունի»։

Հայ-թուրքական հարաբերություններ Հայաստան Թուրքիա Նիկոլ Փաշինյան

Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ավելին
Ավելին