f

Անկախ

Վահե Հովհաննիսյանը նշեց, թե ով է լինելու Հայաստանում հաջորդ իշխանությունը


Հեղափոխությունը վերջացել է, մնացել են միայն հեղափոխության հետևանքները և այլանդակությունները, եւ այդ այլանդակությունները դառնալու են ավելի այլանդակ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, «2022 թվական՝ Հայաստան․ լինել, թե չլինել» քննարկման ժամանակ ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ այսօր Հայաստանին բոլորը խրախուսում են գնալ զիջումների. «Եթե իմ նշած երկու բնութագրիչները չեն փոխվում, մենք ունենալու ենք շատ տխուր հեռանկար, պատկերավոր ասած, մենք Երեւան-Իգդիր մայրուղում թուրքական հյետաքրքրություններ սպասարկող միավոր ենք դառնալու:

Պրոբլեմների հիմքում այն է, որ Հայաստանը չի մտնում հետպատերազմյան փուլ: Պատերազմից հետո մենք պետք է աշատ արագ անցնենք ներքին փոփոխությունների՝ պետք է փոխենք ներքին օրակարգը, ներքին կառուցվածքը եւ ներքին մթնոլորտը: Մենք այդ երեքը չենք արել: Մենք չփոխեցինք իշխանություններին, չփոխեցինք ներքին օրակարգը: Մեր շուրջը բոլորը գիտեն ինչ են ուզում, բացի մեզնից: Սա աննորմալ ու վտանգավոր երեւույթ է:

Դինամիկ դեգրադացվող իշխանության պայմաններում ոչ իշխանական օրակարգը չի կարող լինել կայուն, սա այն ծուղակն է, որը հիմա ունենք: Այսօր ոչ իշխանական համակարգերը ոչ ֆունկցիոնալ են: Մենք ունենք փայլուն ընդդիմադիր միտք, բայց մեր ընդդիմադիր միտքը գերի է ընդդիմադիր ձեւաչափերին: Դրանք պետք է փոխբվեն: Այսօրվա ընդդիմադիր ֆորմատները չունեն կոնսոլիդացնող ռեսուրս»,-ասաց նա։

Վահե Հովհաննիսյանն ասաց՝ տեսնում է վտանգ, որ այսօրվա ընդդիմադիր խմբակցությունները կորցրել են կապը ոչ միայն լայն հասարակության, այլ նաև իրենց ընտրազանգվածի հետ, հետադարձ կապի խողովակը չկա։

«Կա սուր միջընտրազանգվածային երկխոսության խնդիր, և ովքեր հայտ կներկայացնեն այդ երխոսության, նրանք հաջողելու են և լինելու են հաջորդ իշխանությունը։ Հայաստանում այսօր առկա է երկու նոր քաղաքական ուժի անհրաժեշտություն»,-ասաց նա։

Նա կարևորեց արժանապատվության զգացումը և ստորացուցիչ համարեց ունենալ այսպիսի իշխանություն։ Նա նշեց, որ պատերազմից հետո խորհրդարանական մեծամասնությունը պետության նկատմամբ որևէ պատասխանատվություն չունի։  «Ես չգիտեմ մի պետություն, ժողովուրդ, որ այս ծայրահեղ ծանր պարտությունից հետո չի փոխում պարտության սիմվոլին, նույնիսկ իրենք են զարմանում»,-ասաց նա։

Հայաստան Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին