Կորոնավիրուսի օմիկրոն շտամն արդեն հայտնաբերվել է աշխարհի 110 երկրներում, այն ավելի արագ է տարածվում, քան դելտան։ РИА «Новости» լրատվական գործակալությունը մեջբերում է COVID-19-ի նոր տարբերակի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության թարմացված տեղեկատվությունը։ Գրում է Gazeta.ru-ն:
«Դեկտեմբերի 22-ի դրությամբ օմիկրոնը հայտնաբերվել է 110 երկրներում՝ ԱՀԿ-ի բոլոր վեց տարածաշրջաններում», - նշված է կազմակերպության հայտարարության մեջ:
Ըստ ԱՀԿ-ի, թեև օմիկրոնը շատ ավելի արագ է տարածվում, քան դելտա շտամը, այն կարող է ավելի քիչ վտանգավոր լինել: Միաժամանակ նշվում է, որ դեռևս հայտնի չէ, թե որքանով են պատվաստանյութերը կամ նախկինում փոխանցված հիվանդությունը նպաստում հիվանդության ավելի հեշտ ընթացքին։
Ավելի վաղ Գամալեայի անվան գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգն ասել էր, որ կորոնավիրուսի նոր տարբերակի ի հայտ գալը կարող է հանգեցնել նրան, որ մասնագետները ստիպված կլինեն գործարկել առկա պատվաստանյութերի արդիականացում։ Բայց դա անհրաժեշտ կլինի, եթե «հայտնվեն մարդիկ, ովքեր տառապեն օմիկրոնով վարակվելու պատճառով»։
Նոր COVID-19 B.1.1.529 շտամը հայտնաբերվել է նոյեմբերին Հարավաֆրիկյան Հանրապետությունում: