f

Անկախ

Չեմ ուզում ինձ արդարացնեմ, ընդհանրապես, ինձ արդարացում չկա․ Փաշինյան


Եթե Հայաստանը դիվանագիտական ճկունություն ցուցաբերեր, 2016 թվականի պատերազմը տեղի չէր ունենա: Այս մասին քիչ առաջ առցանց ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Արարատի մարզի Սայաթ–Նովա գյուղում միջոցառում էր կազմակերպված, այնտեղ էր նաև Կոմանդոսը, երբ դուրս էինք գալիս, առաջարկեցի իրար հետ գնանք Երևան ու ողջ ճանապարհին հետաքրքրվում էի նրանից ապրիլյան պատերազմի մասին։ Ի՞նչ էր դա, Արկադի Տեր–Թադևոսյանն էլ ասաց՝ «это была разведка боем», այսինքն՝ ինքն իր համոզմունքն էր հայտնում, որ դա հետախուզական գործողություն է․ հետախուզական գործողությունը նախորդում է պատերազմական որոշակի պլանի կիրառմանը, փորձարկվում է ու որոշակի սրբագրումներ է արվում։ 2016 թվականի ապրիլյան պատերազմը կարելի էր կանխել այն պայմաններով, ինչ պայմաններով ես կարող էի կանխել 2020 թվականի սեպտեմբերի պատերազմը»,- ասաց Փաշինյանը։

«Կարո՞ղ էի ես կանխել պատերազմը, իհարկե, կարող էի, երբ Սերժ Սարգսյանի արձանագրած անիրատեսական ու անընդունելի պահանջները ընդունեի, պատերազմը կկանխեի, բայց հիմա ես ասում եմ, որ այդ ամեն ինչը չընդունելը, գուցե թե, լեգիտիմ մեղադրանք է իմ հասցեին, որ ես պետք է գնահատեի իրավիճակը, գայի ու ասեի՝ ժողովուրդ, գիտեք ինչ, սենց ա իրավիճակը, պետք է գնալ զիջումների, որ պատերազմից խուսափենք։ Հիմա ես շատ եմ դրա մասին մտածում, բայց ուրիշ բան էլ կա՝ ես պետք է ինձ համոզեի, որ ճիշտ է դա»,- ասաց Փաշինյանը։

«Գիտե՞ք, իրականում հիմա չեմ ուզում բաներ ասեմ, որ թվա, թե ուզում եմ ինձ արդարացնեմ, չեմ ուզում ինձ արդարացնեմ, ընդհանրապես, ինձ արդարացում չկա»,- ասաց Փաշինյանը։

 

Նիկոլ Փաշինյան Սերժ Սարգսյան Պատերազմ Հայաստան

Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Ավելին
Ավելին