Պատերազմից ավարտից, խայտառակ կապիտուլյացիա ստորագրելուց, հազարավոր զոհերից, Արցախի մեծ տարածքները , Հայաստանի սահմանային տարածքները հանձնելուց հետո ՆԻկոլ Փաշինյանը պատասխանել է իր ջոկջոկած հարցերին եւ ստի, մանիպուլյացիայի, կռուտիտի նոր համաշխարհին ռեկորդ սահմանել, նախորդ ռեկորդն էլ իրենն էր։ Նիկոլ Փաշինյանին դեռ շատ հավատացողներ կան,նրանց համար է նոր ստեր փչում։
Ընդդիմություն համարվողները անցած երեքուկես տարում չկարեցան կամ՝ չկամեցան երկրի քաղաքական օրակարգ ձեւավորել, Նիկոլ Փաշինյանին են թողել այդ գործը։ Ժողովուրդջանն էլ չի սթափվում այսքան աղետներից հետո, նոր աղետներից առաջ։ Երեւի Նիկոլ Փաշինյանին ենք արժանի, ինչպես հոտն է, այնպես էլ նրա տերտերն է, կամ՝ հակառակը։