f

Անկախ

Ինչո՞վ կհիշվի 2021-ն աշխարհում․ տարվա գլխավոր իրադարձությունները


Անցնող տարվա ընթացքում մեր երկրի ներքին զարգացումները հաճախ այնքան բուռն ու ցավագին են եղել, որ ինչ-որ պահերի պատշաճ ուշադրություն չենք դարձրել աշխարհում տեղի ունեցողին։ Տարվա ավարտին «Անկախը» մեկ տեղում է հավաքել 2021-ի կարևորագույն իրադարձություններից մի քանիսը։

Կապիտոլիումի գրոհ և կրկնակի իմփիչմենթ

2021-ի առաջին իրադարձություններից մեկը, որ հնչեղ վերնագրերի առիթ դարձավ միջազգային մամուլում, ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ցուցարարների կողմից Կոնգրեսի նիստերի գումարման շենքի գրավման փորձն էր։

Ընտրություններում պարտված Դոնալդ Թրամփը իր բազմահազար կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ կոչ արեց մերժել 2020-ի նախագահական ընտրությունների արդյունքները և թույլ չտալ իրենցից գողանալ հաղթանակը։ Արդյունքում  հունվարի 6-ին, երբ Կոնգրեսի նիստ էր ընթանում, մի խումբ քաղաքացիներ փորձեցին ներս խուժել, տեղի ունեցավ բախում անվտանգության աշխատակիցների հետ, կիրառվեց անգամ արցունքաբեր գազ, զոհվեց 5 մարդ, այդ թվում և մեկ ոստիկան։

ԶԼՄ-ները Թրամփին մեղադրեցին պետական հեղաշրջման փորձի համար, իսկ Թվիթերը, Ինստագրամը և Ֆեյսբուքը ժամանակավորապես կասեցրեցին Թրամփի օգտահաշիվները։

Ի դեպ, Թրամփը դարձավ ԱՄՆ միակ նախագահը, որին Ներկայացուցիչների պալատը երկու անգամ իմփիչմենթի ենթարկեց։ Փաստաթղթում նրան մեղադրում են պետական խռովություն հրահրելու համար։ 

Մարսը՝ մարդկության հաջորդ բնակավայր

Փետրվարի 18-ին ամերիկյան NASA գործակալության  Փերսեվերանս տիեզերանավը 7-ամսյա թռիչքից հետո բարեհաջող վայրէջք կատարեց Մարս մոլորակի վրա։ Մարսագնացը լուսանկարներ է Երկիր ուղարկում Մարսի հասարակածային գոտուց։ Մարսագնացի վրա նաև հատուկ սարքավորում է տեղադրված, որը տեղեկություններ է հավաքագրում մոլորակի երկրաբանության, մթնոլորտի և շրջակա միջավայրի մասին։ NASA-ում հույս ունեն տեղեկություններ ստանալ նաև կարմիր մոլորակի վրա հնարավոր կենսաբանական կյանքի (մանրէների) մասին։

Իսկ ապրիլին Փերսեվերանս մարսագնացին հաջողվել է Մարսի մթնոլորտից վերցված ածխաթթու գազից 5 գրամ թթվածին ստանալ։ Ռեակցիան իրականացվել է էլեկտրոլիզի միջոցով․ Մարսում 95 տոկոս կազմող ածխաթթու գազի մոլեկուլները ուժեղ ջերմության պայմաններում տրոհվում են՝ վերածվելով թթվածնի ատոմների։

 Այս իրողությունը մարդկությանը մեկ քայլ մոտեցնում է Մարսը յուրացնելու և բնակելի դարձնելու հավակնոտ ծրագրին։

Տարվա գիտական ձեռքբերումը

Տարվա կարևոր գիտական ձեռքբերումներից է այն, որ հնարավոր է դարձել մարդու ուղեղն առանց լարերի «կապել» համակարգչին։ 2021-ի մարտին Բրաուն համալսարանի հետազոտողները ուղեղի ազդակները կարողացան փոխանցել համակարգչին առանց լարերի։ Սա մեծ ձեռքբերում է կաթվածահար  մարդկանց համար, քանի որ առանց լարերի սարքի ստեղծումը հնարավոր կդարձնի դրանց կիրառումը տան պայմաններում։ 

Սուեզի ջրանցքը՝ խցանված 

Անցնող տարվա մարտին վթարի հետևանքով արգելափակվեց Սուեզի ջրանցքը։ 400 մետր երկարությամբ  «Էվըր Գիվեն» բեռնանավը, որի վրա 20 հազար բեռնարկղ կար,  փոթորկի հետևանքով թեքվեց և  բախվեց  ջրանցքի ափերին, ապա  հայտնվեց  ծանծաղուտում։ Ջրանցքը մարտի 23-29 փակ էր, ինչի հետևանքով նավերի խցանում էր առաջացել։ Ջրանցքի խցանումը համաշխարհային առևտրին օրական 9,6 մլրդ դոլարի վնաս է պատճառել։

Նշենք, որ Սուեզի ջրանցքը նախկինում էլ է խցանվել  բեռնարկղային նավերի վթարի պատճառով․ 1990 թ․ սեպտեմբերի 29-ին  այն խցանվել է մեկ, իսկ 2004 թ․ նոյեմբերի 7-ին՝ երկու օրով։ 

2020-ի Օլիմպիական խաղերը՝ 2021-ին

32-րդ ամառային օլիմպիական խաղերը, որ պետք է տեղի ունենային 2020-ին, կորոնավիրուսի համավարակի պատճառով անցկացվեցին այս տարի։ 2021-ի հուլիսին օլիմպիական մեդալների համար պայքարեցին 205 երկրի 12500 մարզիկներ։ Հայաստանից ստուգատեսին մասնակցում էր 17 մարզիկ,  արդյունքում ունեցանք երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ։ Մրցումներն անցկացվեցին խիստ սահմանափակումների պայմաններում։ Օլիմպիական խաղերի բացմանն, օրինակ, 68 հազարանոց դահլիճում ներկա էր ընդամենը 950 մարդ, իսկ մրցելույթներն անցկացվեցին  առանց հանդիսատեսի։

Թալիբների հաղթական վերադարձը

2021-ին ԱՄՆ, համարելով որ նախորդ 20 տարիների ընթացքում իրագործել է իր առաքելությունն Աֆղանստանում, դուրս բերեց իր զորքերն այդ երկրից։  Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն Աֆղանստան էր ներխուժել 2001-ին՝ Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորմանը հովանավորող և աջակցող թալիբներին իշխանությունից հեռացնելու համար։ Եվ ահա, 20-ամյա պայքարից հետո, ԱՄՆ վերջին զինվորը դեռ Աֆղանստանից չհեռացած, «Թալիբան» շարժման անդամները  վերանվաճեցին իշխանությունն Աֆղանստանում։ Մայիսի մեկից թալիբները հարձակումներ սկսեցին Աֆղանստանի զինված ուժերի նկատմամբ, իսկ  օգոստոսի 15-ին նրանք արդեն իշխում էին երկրի տարածքների 90 տոկոսին, գրավել էին նաև մայրաքաղաք Քաբուլը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին փախավ երկրից, իսկ թալիբները նոր իշխանություն ձևավորեցին։

20 տարի թալիբների դեմ պայքարած Արևմուտքը իր դեմքը պահպանելու համար ստիպված էր հայտարարել , թե թալիբներն այլևս կապ չունեն ալ-Քաիդայի հետ։ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն իրենց քաղաքացիներին ու զինուժը Աֆղանստանից ամբողջությամբ դուրս բերեցին մինչև  օգոստոսի 31-ը։ Տարհանվեցին նաև հազարավոր աֆղաններ, որոնք երբևէ համագործակցել էին իրենց երկրում հաստատված արևմուտքի ներկայացուցիչների հետ․ մնալու դեպքում նրանց հաշվեհարդար էր սպասվում։ Նման բախտ, սակայն, ոչ բոլորին վիճակվեց։ Մարդիկ Քաբուլի օդանավակայանում աղերսում էին փրկել իրենց և դուրս բերել երկրից։ Ոմանք անգամ իրենց երեխաներին էին հանձնում հեռացող զինվորականներին՝ խնդրելով փրկել գոնե նրանց։ 

Լա Պալմա․ երբ դրախտը դժոխքի է վերածվում

2021-ի սեպտեմբերի 19-ից Կանարյան կղզիների Լա պալմա կղզում հրաբխի ժայթքում տեղի ունեցավ։ Կումբրե Բյեխա հրաբուխը, որ վերջին անգամ ժայթքել էր 1971-ին, հրաբխային ակտիվություն ցուցաբերեց։  Ժայթքմանը նախորդող օրերին ուժգին սեյսմիկ ատիվություն էր արձանագրվել․ սեյսմիկ կայանները մի քանի օրում 22 հազար ստորգետնյա ցնցում էին արձանագրել։ Իշխանությունները մինչև ժայթքումն արդեն իսկ տարհանել էին մոտակա բնակավայրերի բնակիչներին։  Շուրջ երեք ամիս տևած հրաբխային ակտիվության հետևանքով վնասվել է հազարից ավելի շինություն, տարհանվել է շուրջ 7 հազար մարդ, նրանցից 2 հազարը կորցրել են իրենց տունն ու ունեցվածքը։  Լավան ծածկել է բանանի պլանտացիաները, որոնք տարեկան մինչև 350 տոննա բերք էին տալիս։ Կղզու գյուղատնտեսության կրած վնասները գնահատվում են 100 մլն եվրո։  

 Իսկ օվկիանոսում լավան շուրջ 20 հա տարածքով թերակղզի է առաջացրել։

Կորոնավիրուսըն այլևս կյանքի անբաժան ուղեկից

2021-ին ևս աշխարհը շարունակել է պայքարել կորոնավիրուսային համավարակի դեմ։ Չնայած ստեղծվել են պատվաստանյութեր և թվում էր՝ համավարակային վիճակը կմեղմանա, սակայն վիրուսն արագորեն մուտացիայի է ենթարկվում։ Եթե մինչ վերջերս աշխարհում գերակշռող էր կորոնավիրուսի դելտա շտամը, որը նաև առավել շատ ծանր ընթացքով դեպքերի պատճառն է, ապա վերջերս ի հայտ եկավ օմիկրոն շտամը։ Այս նոր տեսակի մասին գիտությունն ու  բժշկությունը դեռ շատ բան չգիտի, հայտնի չէ նաև, թե որքանով են արդյունավետ գոյություն ունեցող պտվաստանյութերն  այս շտամի պարագայում։  Հստակ է միայն մի բան՝ մի պահ մարդկությանը պատած լավատեսությունը, թե մի քանի տարուց կորոնավիրուսային համավարակն այլևս անցյալում կմնա, դեռ իրականություն դառնալուց հեռու է։ 



 

 








 

 


 

2021 Աշխարհում խմբագրի ընտրանի

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին