Հունաստանի Պարոս կղզու ափերի մոտ ներգաղթյալներով լի նավի խորտակման հետևանքով մոտ 20 մարդ է զոհվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկրի առափնյա պահպանությանը։
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը։ Իշխանությունները որոնողափրկարարական գործողություն են սկսել կղզու հյուսիս-արևմուտքում։ Ներգրավվել են նաև օդային և ծովային միջոցներ։
Հունաստանը Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից և այլ երկրներից ներգաղթյալների և փախստականների համար դեպի ԵՄ հիմնական ուղիներից մեկն է, թեև հոսքը նվազել է 2015-2016 թթ. հետո:
Athens News Agency-ի հաղորդմամբ՝ տարածքում հայտնաբերվել է 12 տղամարդու, 3 կնոջ և մեկ երեխայի դի։
Ենթադրվում է, որ նավի վրա գտնվել է 80 մարդ: Ըստ առափնյա պահպանության ծառայության՝ այն Թուրքիայից ուղևորվում էր Իտալիա։
Հունաստանի նավագնացության նախարար Յանիս Պլակիոտակիսը միջադեպի համար մեղադրել է մարդկանց առևտրով զբաղվող խմբավորումներին: