«Ուրարտու 2»-ի գլխավոր մարզիչ Արամ Բարեղամյանը չի շարունակի աշխատանքը երևանյան ակումբի համակարգում։
Այս մասին տեղեկացնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը: Բարեղամյանը և ակումբի ղեկավարությունը համատեղ որոշում են կայացրել դադարեցնել համագործակցությունը։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն իր խորին շնորհակալությունն է հայտնում Բարեղամյանին ակումբի պատմության մեջ հետք թողելու, թե՛ ֆուտբոլիստի, թե՛ մարզչի կարգավիճակում դրսևորած բարձր պատասխանատվության, հավատարմության ու մեծ նվիրումի համար և հաջողություն մաղթում հետագա գործունեությունում»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Արամ Բարեղամյանն անցկացրած խաղերի քանակով «Ուրարտուի» պատմության մեջ ռեկորդակիր է։ Այդ հանդիպումների ընթացքում նախկին ֆուտբոլիստը դարձել է 12 գոլի հեղինակ։