f

Անկախ

Ո՞րն է գիտության մեծագույն խնդիրը ՀՀ-ում և ո՞րն է դրա լուծման բանալին․ գիտնականի տեսակետ


Հայաստանում գիտության ոլորտի մեծագույն խնդիրը պետության վերաբերմունքն է։ Հենց փոխվեց պետության վերաբերմունքը գիտության հանդեպ, մնացած բոլոր խնդիրներն աստիճանաբար կլուծվեն, կարծում է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Օգտակար հանածոների լաբորատորիայի վարիչ, ե․գ․թ․ Արշավիր Հովհաննիսյանը։

 Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանում գիտությունը տարեց ու հիվանդ կնոջ է նման, որը ոչ մեկին պետք չէ, ազգականներ ու հարազատներ չունի, մի կերպ գոյատևում է պետության աղքատիկ թոշակով։ «Կոպիտ է հնչում, բայց կարծես ասում են՝ քեզնից ոչինչ չենք ակնկալում։ Որքան կապրես, ապրիր»- ասում է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ գիտությունն ինքնանպատակ զբաղմունք չէ, այն կարող է և պետք է լինի պետության զարգացման գրավականը։

 Հովհաննիսյանը շեշտում է՝ պետությունը գիտությանն իր կարիքներից բխող պատվերներ չի իջեցնում։ «Պատվերներ իջեցնելու փոխարեն պետությունն ասում է՝ ասեք, թե ինչով  եք ուզում զբաղվել, ես էլ կորոշեմ՝ ֆինանսավորեմ, թե ոչ»,- ասում է Հովհաննիսյանը և հարց բարձրացնում՝ արդյոք որևէ մեկը գնահատում է, թե պետության ֆինանսավորմամբ իրականացված թեմատիկ հետազոտությունների արդյունքների որ մասն է, որ պետությունը հետո կիրառում է իր կարիքների համար։ «Սա ինչ-որ առումով նաև ֆինանսների փոշիացում է,- ասում է նա։- Գիտության պատվիրատուն պետք է լինի պետությունը։ Այն պետք է որոշի, թե  որ ուղղություններն են իր համար ռազմավարական, հաշվի առնի, թե ունի արդյոք բավարար կադրեր նպատակներն իրագործելու համար, իսկ չունենալու պարագայում կարող է նաև արտերկրից մասնագետների հրավիրել՝ առաջին հերթին հայ մասնագետների․ և ըստ այդմ ֆինանսավորի՝ հասկանալով, թե հետագայում դա ինչ դիվիդենտներ է իրեն բերելու»։

 Հովհաննիսյանը կարևորում է նաև  հիմնարար գիտություն-կիրառական գիտություն-տնտեսություն կապերի ձևավորումը։ Գիտնականն ընդգծում է՝ տևական ժամանակ է՝ խոսվում է ռազմական արդյունաբերությունը զարգացնելու անհրաժեշտության մասին։ «Ռազմական արդյունաբերությունը՝ տեղորոշման նորագույն  համակարգերից մինչև կոսմիկական տեխնոլոգիաներ, սկսվում է ընդերքից։ Այդ ամենի համար պետք են մետաղներ, հազվագյուտ տարրեր։ Արդյո՞ք մեր պետությունն ունի տեսլական, թե ինչ է պատրաստվում արտադրել ու դրա համար ինչ է իրեն պետք, որ օրինակ՝ Երկրաբանության ինստիտուտի առջև խնդիր դնի, թե որ ուղղություններն է պետք զարգացնել, ինչ նոր հանքավայրեր են անհրաժեշտ»,- հարցնում է նա։

 Անդրադառնալով գիտության ֆինանսավորման սպասվող ավելացմանը՝ Հովհաննիսյանն ասում է, որ այդպիսով առաջին հերթին գիտության ոլորտում կմնան կայացած մասնագետները, որոնք նախկինում ուզում էին համակարգից դուրս գալ։ Կապահովվի նաև երիտասարդ կադրերի ներհոսք դեպի գիտություն՝ գիտական ինստիտուտներին հնարավորություն տալով մրցակցային պայմաններում ընտրել իրենց կադրերին։

 «Մրցակցության պայմաններում կադրերի որակը կբարձրանա»,- ասում է նա։

 Գիտնականը նաև կարևորում է, որ զգալի ֆինանսներ ուղղվեն լաբորատորիաների տեխնիկական վերազինմանը և հագեցվածությանը․ առանց ժամանակակից  սարքավորումների մրցունակ գիտական արդյունք ապահովելը բարդ է։ Ասում է՝ օրինակ իրենց լաբորատորիայում վերլուծություն իրականացնող սարքավորումների պակաս ունեն։

 Հովհաննիսյանը վստահ է՝ եթե պետությունը գիտության համար պատշաճ պայմաններ ապահովի, պատվերներ իջեցնի և ապա պահանջներ ներկայացնի, մեր գիտական պոտենցիալը բավարար է ՀՀ առջև առացած մարտահրավերներին լուծումներ առաջարկելու համար․«Մտավոր պոտենցիալ ունենք․ մեր հիվանդը, ճիշտ է, միացված է կաթիլային  համակարգին, բայց անհույս չէ։ Ապագայում ավելի մեծ պոտենցիալ կարող ենք ունենալ․ շատ լավ երիտասարդներ ունենք, արտերկրում ևս շատ լավ գիտնականներ ունենք։ Եթե պետության վերաբերմունքը գիտության հանդեպ փոխվի, այս մարդիկ էլ կկարողանան լիարժեքորեն ծառայել իրենց երկրին»։

 

Արշավիր Հովհաննիսյան  Երկրաբանական գիտությունների ինստիտուտ ՀՀ ԳԱԱ գիտություն խմբագրի ընտրանի գիտության ֆինանսավորում

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին