f

Անկախ

Ադրբեջանը պետք է հասկանա, որ հանգիստ չի ունենա, չի վայելելու մեր Շուշին ու Հադրութը. Հրանտ Մարգարյան


Դեկտեմբերի 25-ին Թեհրանում, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում նշվեց Հայ Յեղափոխական դաշնակցության 131-րդ ամյակը: Միջոցառմանը հրավիրված բանախոսն էր «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, հաղորդում է «Երկիր մեդիան»:

Նա, անդրադառնալով Հայաստանի ու հայ ժողովրդի ներկա կարգավիճակին, ընդգծեց. «Այսօր Դաշնակցության օրվա նշումը հաշվետվության օր է ու թեև մենք սովոր ենք այն տոն համարել, բայց, այսօրվա մեր երկրի եւ ազգի իրավիճակը նկատի ունենալով, ի՞նչ տոնի մասին է խոսքը, կորցված ու կտոր-կտոր դարձած հայրենիք, ոտնահարված արժանապատվություն ու հպարտություն, որ տիղմի մեջ թաղված է, անորոշ ապագա, ամոթի այս պայմաններում չի կարող տոն լինել»:

Կարելի է շատ զոհեր տալ, կարելի է տարածքներ կորցնել, բայց դրանք կարող են կործանիչ չլինել, եթե մենք չենք հաշտվում պարտության հետ, եթե մեր մեջ շարունակվում է վճռակամությունը՝ կորցրածը հետ բերելու, կորցրածին վերատիրանալու: Եթե կա այդ վճռակամությունը, ոգին ու տրամադրությունը, այդ պարտությունը ժամանակավոր է դառնում: Պարտությունը կարող է կործանիչ լինել, երբ մեր մեջ մեռնում է պայքարի ոգին եւ մենք հաշտվում ենք պարտության հետ ու հայրենիքի կորուստը համարում ենք անվերադարձ»:

Բանախոսը անդրադարձավ նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն այն պայմանագրին, որի հետեւանքով հայ ժողովուրդը կորցրեց ավելին եւ թշնամուն հանձնւեց այն ամենը, ինչ ուզում էր. Հրանտ Մարգարյանը նշեց, որ խաղաղությունը չի կարող նպատակ լինել, այլ պետք է հետեւանքը լինի մեր գործողությունների, եւ ընդգծեց, որ հայկական իրականությունը վաղուց ի վեր բաժանված է եղել Վարդան Մամիկոնյանների եւ Վասակների:

Եղել է երկու մեծ ճամբար՝ ազգային եւ ոչ-ազգային, եւ մեր իրականության մեջ գործ ունեցող որեւէ քաղաքական ուժ, կամա թե ակամա, հայտնվել է այս կամ այն ճամբարում: Ազգային թեւը փորձել է, ազգային հարցերը կարեւորելով, ազգայինով ձգտել համամարդկային արժեքների, իսկ ոչ ազգայինը անտեսել է ազգային խնդիրները եւ ձգտել է համամարդկային արժեքների, որպեսզի, որպես անհատ եւ խմբավորում կարողանա լավ ապրել: «Սարսափելի չէ նմանների ներկայությունը, այլ սարսափելի է այն, որ նմանները իշխանություն են դառնում, եւ երբ իշխանություն են դառնում վիճակը լինում է այնպես, ինչպես այսօր»:

Նա ընդգծեց. «ՀՅԴ-ի կյանքի մեջ ամենակարեւորը հայրենիքն ու Արցախն է, եւ ոչ թե՝ պայքար հանուն իշխանության: Մենք իրավունք չունենք ընկճվելու, համակերպվելու ստեղծված իրավիճակի հետ: Համեմատաբար իբրեւ կազմակերպված ուժ, մնացել ենք մենք՝ Դաշնակցությունը, ժողովուրդը մեզնից մեծ ակնկալիքներ ունի, մենք պարտավոր ենք վերակազմակերպել Արցախի ազատագրական շարժումը, պարտավոր ենք համընդհանուր կռվի դուրս գալ թշնամու դեմ, քաղաքական, տնտեսական, դիվանագիտական, հայդուկային պայքարի բոլոր բնագավառներում եւ աշխարհով մեկ ամենուր բոլորս պետք է մասնակցենք այդ պայքարին:

Ադրբեջանը պետք է հասկանա, որ հանգիստ չի ունենա, չի վայելելու մեր Շուշին ու Հադրութը: Մեր պայքարը նոր է սկսվում: Աշխարհը պետք է հասկանա, որ հայ ժողովուրդը դեմ է կապիտուլիացիային, դեմ է իր տարածքների բռնազավթմանը: Ոչինչ չի վերջացել, այլ միայն սկիզբ է առել: Անհրաժեշտ է չեղարկված հայտարարել նոյեմբերի 9-ի կապիտուլացիան, եւ ազգային նոր Զարթոնք է հարկավոր»,-ամփոփեց Հրանտ Մարգարյանը:

Հայաստան Հրանտ Մարգարյան

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին