f

Անկախ

Հայաստանում ամենալավ աշխատած ‹‹ գյուղապետը››՝ Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը հրաժարական է տվել


Սահմանամերձ Բերդավան գյուղի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը անցած հնգամյակում իր աշխատանքում մեծ հաջողությունների է հասել, Բերդավանում իրականացվել են շատ ծրագրեր։ Ս, Մուղդուսյանը իր պաշտոնից հրաժարական տալով՝ Ֆեյսբուքում շնորհակալություն է հայտնել նրանց, ում հետ հաջողությամբ համագործակցել է՝ Նոյեմբերյան խոշոր համայնքի արդեն նախկին ղեկավար Կարեն Աբազյանին, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին, այն նախարարներին, ում հետ առնչություններ է ունեցել, Տավուշում պաշտոնավարած մարզպետերին, Նոյեմբերյանի զորամասի հրամանատարներին, Նոյեմբերյանի տարածաշրջանի հիմնարկներին, մշակույթի գործիչներին, ‹‹Փյունիկ›› ֆուտբոլային ակումբին, ՀԱԵ Վիրահայոց թեմին և ‹‹Հայարտուն›› կենտրոնին, ‹‹Արար›› հայ արվեստի եւ ‹‹Մուղդուսյան›› արվեստի կենտրոններին, ‹‹Բերդավան›› հիմնադրամին, ‹‹Բերդավանի երիտասարդական կենտրոնին››, Բերդավանում գործող բոլոր հիմնարկ ձեռնարկությունների կոլեկտիվներին,միջազգային տարբեր կազմակերպությունների , ‹‹Հովնանյան հիմնադրամին››,‹‹Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման›› հիմնադրամին,Վիվա Սել MTS-ին, ‹‹Կամրջակ›› ՍՊԸ –ին,Նոյեմբերյանի համայնքապետարանի և Բերդավանի գյուղապետարանի աշխատակիցներին, բոլոր աջակցողներին և կամավոր-ակտիվիստներին: Նա ներողություն է խնդրել, որ մերժել է վարչական ղեկավարի պաշտոնը չթողնելու բերդավանցիների խնդրանք-առաջարկը եւ եկող թիմին բեղմնավոր աշխատանք է մաղթել; Հավելեմ, որ Ս․ Մուղդուսյանին Ռուսաստանի տարբեր ծայրերից համագյուղացիները զանգահարել եւ հորդորել էին պաշտոնը չթողնել։ Մեկ տարի առաջ համացանցում գրել էի, որ Սմբատ Մուղդուսյանը լարված աշխատանքից հոգնել է եւ ցանկանում է հրաժարական տալ։ Նրա հրաժարական տալու որոշման վրա ազդեց նաեւ այն, որ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններից հետո ձեւավորված Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանին համայնքի ղեկավար չընտրեց Կարեն Աբազյանին, ում առաջարկով Սմբատ Մուղդուսյանը 2016-ին դարձել էր Բերդավանի վարչական ղեկավար։

Սմբատ Մուղդուսյան Բերդավան Ոսկան Սարգսյան ՖԲ Գրառում Հայաստան

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
Հստակեցվել է հավաքների համար քաղաքացիներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի տրման գործընթացը
Մխիթար Գոշն իր դատաստանագրքում ողջ դատական իշխանությունը վերապահել է հոգևորականներին. Տեղյակ չէիք, չէ՞.Մելիքյանը՝ ՔՊ-ին
Կառավարությունը ռեկորդային ժամանակում՝ 10 րոպեում, քննարկեց եւ ընդունեց 3 որոշում. Նիստն ավարտվեց
Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան
Եկեղեցին խառնվում է, երբ չկա պետություն կամ պետությունն իր պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան
10 մլն եվրո վարկ եւ 2 մլն եվրո դրամաշնորհ՝ Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու համար
Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան
Կառավարության նիստը վարում է փոխվարչապետը. օրակարգում 33 հարց է, որից 30-ը չի զեկուցվում. ևս 1 հարց գաղտնի է․ ուղիղ
Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս. ոստիկանություն
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ)
Ջերմուկում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. Լարսը փակ է բեռնատարների համար
Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
Ավելին
Ավելին