f

Անկախ

Առողջապահությունն 2021-ին՝ տապալում, ձախողում և ուրիշ ոչինչ


Կորոնավիրուսային համավարակը համառորեն իր դիրքերը չի զիջում։ Եվ նոր պայմաններում առողջապահական համակարգի արդիականացումը և հզորացումը կարևոր է առավել, քան երբևէ։ Բայց արի ու տես, որ Հայաստանում այդ ոլորտը վստահված է առողջապահության հետ որևէ կապ չունեցող մասնագետի՝ իրավաբանի։ Իսկ հայաստանյան հանրությունը անցնող  տարվա ընթացքում իր մաշկի վրա զգացել է ոչ մասնագետի կառավարման ողջ «հմայքը»։

«Անկախն» առանձնացրել է իրավաբան առողջապահության նախարարի գործունեության մի քանի դրվագներ։

Նշենք, որ տարվա ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 24-ը, ըստ առողջապահության նախարարության տվյալների, Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության 184523 դեպք է արձանագրվել։ Մահացել է 5111 մարդ։ 811 մարդ էլ, չնայած հիվանդ է եղել կորոնավիրուսով, սակայն այլ հիվանդության պատճառով է մահացել։ Փաստացի՝ տարվա ընթացքում մահացել է 5922 մարդ։ Կոպիտ հաշվարկով՝ ամեն օր կորոնավիրուսը 16-17 մարդու մահվան պատճառ է դարձել։ Արդյունքում Հայաստանն աշխարհում 16-րդ հորիզոնականում է կորոնավիրուսի հետևանքով 1 մլն մարդուն բաժին ընկնող մահերի թվով։ Իսկ ահա հիվանդացության ցուցանիշով աշխարհում 47-րդն ենք։ 

Ուշագրավ է, որ տարվա ընթացքում սկանդալ առաջացավ կապված կորոնավիրուսից մահվան թվերի հետ․ Առողջապահության նախարարությունը և Վիճակագրական ծառայությունը տարբեր տվյալներ էին հրապարակել։ Վարչապետի մակարդակով հրամայվեց ստուգել՝ որն է միմյանցից զգալիորեն տարբերվող տվյալների պատճառը, արդյոք թվերը թաքցնելու չարամտություն կա դրա հետևում։ Իհարկե, «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում հանրությունն արդյունքների մասին այդպես էլ չիմացավ։ Սակայն վարկած էր շրջանառվում, որ նախարարությունը տան պայմաններում կորոնավիրուսից արձանագրված մահերը չի ընդգրկել վիճակագրության մեջ, այդ պատճառով էլ նման տարբերություն է առաջացել։

Տարին հագեցած է եղել նաև սկանդալային որոշումներով ու հրամաններով։ Այսպես՝ տարվա ընթացքում իշխանություններն իրենց հակասական գործողություններով նախ տապալեցին պատվաստման գործընթացը։ Այն ժամանակահատվածում, երբ «Աստրա զենեկա» պատվաստանյութը սկանդալի կենտրոնում էր, զարգացած երկրները մեկը մյուսի հետևից հրաժարվում էին այս պատվաստանյութից, լուրերից անպակաս էին այդ պատվաստանյութի հետևանքով առաջացած մահերի մասին լուրերը, ՀՀ իշխանությունները որոշեցին այդ պատվաստանյութից ձեռք բերել։ Հանրության վստահությունն այդպես խաթարելով հետո դժգոհում էին, թե մարդիկ խուսափում են պատվաստվելուց։ Հետո գործի դրվեց պարտադրանքի մեխանիզմը․ սկզբում պարտադրանքը օրենքի փոփոխությամբ տարածվեց հանրային ծառայողների վրա․ չպատվաստվելու դեպքում նրանք կարող են ազատվել աշխատանքից։ Բայց արի ու տես, որ այստեղ էլ իշխանությունները չմոռացան իրենց «վերին արտի ցորենի» կարգավիճակ տալ․ նույն օրենսդրական փոփոխությամբ պատվաստման պարտադրանքի համար բացառություններ սահմանվեցին․ այն պարտադիր չէ վարչապետի, նախարարների, ԱԺ պատգամավորների, մարզպետների և կառավարման օղակի մի շարք այլ պաշտոնյաների համար։ 

Իսկ ահա, եթե շարքային քաղաքացի եք,պարտավոր եք պատվաստվել կամ  սկզբում 2 շաբաթը մեկ, հիմա արդեն շաբաթը մեկ պարբերականությամբ ստիպված եք գործատուին ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնել, որպեսզի կարողանաք աշխատել։ Պարբերաբար հայտարարվում է նաև, որ չպատվաստված քաղաքացիների համար կորոնավիրուսի բուժումը կարող է դառնալ վճարովի՝ 800 հազար դրամ։ Քննարկվում է նաև հանրային վայրեր չպատվաստված քաղաքացիների մուտքն արգելելու հնարավորությունը։

Ընդհանրապես, մեր իշխանավորների վարքից տպավորություն է ստեղծվում, որ կորոնավիրուսը էլիտաներին չի դիպչում։ Այսպես, մինչ տուգանքներով ու սպառնալիքներով քաղաքացիներին, այդ թվում և պատվաստվածներին ու ՊՇՌ բացասական թեստ ունեցողներին,  ստիպում էին և դեռ շարունակում են ստիպել փակ տարածքներում, ժամանակ առ ժամանակ նաև բացօթյա տարածքներում դիմակ դնել, մեր իշխանավորներն օրինակ ծառայելու փոխարեն էլի հիշեցրեցին, որ իրենք օրենքից վեր են․ հոկտեմբերին լուսանկար տարածվեց,որում տեսանելի է, որ իշխանական ողջ վերնախավը, այդ թվում և առողջապահության նախարարը, նախագահի նստավայրում ընդունելության են մասնակցում առանց դիմակների։ Պաշտոնյաների ամբոխում միակ դամակավորը ԲՏԱ նախարարն էր։ Իսկ պաշտոնական մեկնաբանությունն այն էր, որ միջոցառման մասնակիցները եղել են պատվաստած կամ ունեցել են ՊՇՌ բացասական թեստ, իսկ դիմակ կրել են ըստ ցանկության։

Եվս մեկ կարևոր տվյալ․ 2021-ի օգոստոսից հանրապետության բուժհիմնարկներում բոլոր քաղաքացիների համար այլևս պետպատվեր չկա․ պետբյուջեով հատկացված գումարները սպառվել են։ Պետպատվեր գործում է միայն հրատապ, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակների համար և ծննդօգնության համար։ Եվ ամենազավեշտալին այն է, որ պետպատվերը տարվա գրեթե կեսից սպառած երկրի առողջապահության նախարարը Հայաստանի պես փոքրիկ երկրում մարզից մարզ շրջում է ուղղաթիռով, ընդ որում ընդամենը աշխատանքային խորհրդակցությունների մասնակցելու համար։ Իսկ երբ ԶԼՄ-ները այդ մասին հարց են ուղղում նրան, ոչ միայն չի զղջում, այլ նաև հայտարարում է, որ հարկ եղած դեպքում նորից այդպես կվարվի։ Իսկ ահա ուղղաթիռով շրջող նախարարի համակարգած ոլորտում, պարզվում է, շտապօգնության վարորդներն աշխատում են 120 հազար դրամ աշխատավարձով, կորոնավիրուսով հիվանդներին տեղափոխելուց հետո էլ մեքենան ախտահանելու պարագաներ չունեն, հենց այդպես հաջորդ կանչին են գնում։ Այս մասին վարորդներն ահազանգեցին բողոքի ցույցի ընթացքում՝ պահանջելով բարելավել իրենց աշխատանքային պայմանները։

Ի դեպ, տարվա ընթացքում նաև հանրային քննարկման դրվեց օրենսդրական մի նախագիծ, որով առաջարկվում էր նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ընտանիքի անդամները բուժօգնություն ստանան պետբյուջեի հաշվին, իսկ պետական պաշտոնյաներից նաև ԱԺ նախագահն ունենա անձնական բժիշկ։ Թերևս այս հանգամանքը լավագույնս արտացոլում է  դրվածքը մեր առողջապահական համակարգում․ իշխանավորներին ամեն ինչ, քաղաքացիներին՝ ոչինչ։ 

 

առողջապահություն Անահիտ Ավանեսյան խմբագրի ընտրանի նոր կորոնավիրուս 2021

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին