f

Անկախ

՛՛Հայերիս վերջին խելքի ժամանակն է․․․՛՛


Խոսք ընթերցողի

՛՛Դեռ ինչքան պիտի սխալվենքե։ ,Դեռ ինչքան պիտի ընտրենք ու ափսոսանք՛՛ ,Էլ ի՞նչ պիտի կորցնենք, որ հասկանանք ու կանգ առնենք՛՛։
Ահա այս հարցադրումներն էին պտտվում ուղեղումս, երբ կարդում էի գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանի ՛՛Անկորնչելի Հայաստան՛՛ ստվարածավալ ժողովածուն, որը հեղինակի վեցերորդ հատորն է, 36-րդ գիրքը։ Հասա գրքի 418-րդ էջը և գտա այդ հարցադրման հեղինակի տագնապալից պատասխան զգուշացումը՝ ,Հայի վերջին խելքի ժամանակն էե։ Միանգամից սկսեցի մտածել, որ իմ վաղեմի բարեկամ Ռուզան Ասատրյանը ծնվել է հենց առաջին հայուհիների հետ և ազգին առ այսօր հեռու է պահում փորձություններից, նրանց ականջին հասցնելով հայոց պատմության դասերը և առաջնորդում դեպի հավերժություն։ Կոնկրետ այս հատորում նվիրյալի աչքով, առանց վրիպումների և բացթողումների նա ներկայացրել է 2019-2021թթ հանրապետությունում կատարված իրադարձությունները անվրեպ նկարագրելու, դրանք վերլուծելու և ընթերցողի դատին հանձնելու իր սուրբ առաքելությունը։ 
Առաջին գրառումը՝ 02 Հունվար 2019թ։
Արծիվ Գարեգին Նժդեհի ծննդյան օրը։ Ծննդյան շնորհավորանքն ինքնին արդեն ազգահավաքի կոչ է ու մարտահրավեր ժամանակին։ Նժդեհով սկսում և Նժդեհով էլ ավարտում է 2019-ը Ռուզան Ասատրյանը՝ ,Պետք է երես դարձնել այն վարդապետություններից, որոնք հաշտ չեն հայրենասիրության հետե (Գարեգին Նժդեհ)։ Հետո հեղինակը, շնորհավորելով հայրենիքի պաշտպաններին Ամանորի առթիվ, բացում է 2020թ առաջին էջը։ Բարձրաձայնում է նա Հունվարի 6-ի խորհուրդը և պատգամում․ ,Աստված մեր բարոյական սահմանադրության հիմնադիրն էե։ Անարձագանք չթողնելով խառնիճաղանջ 2020թ ոչ մի օր, ոչ  մի ժամ Ռուզան Ասատրյանը հասնում է 44-օրյա պատերազմին։ Սրտացավ կոչեր Արցախի նախագահին, ՀՀ վարպաչետին, պաշտպանության ճակատի ղեկավարներին, հետո տագնապին պարուրող լույս ու հավատ ու էլի հարցադրումներ․
-Ինչ է ուզում Ամերիկան։
-Ինչ են ուզում Թուրքիան և Իսրայելը
․․․
-Ինչ ենք ուզում մենք
․․․Հասնում ենք նոյեմբերի 9-10-ը՝ Արցախի կորսված մաս, զոհեր ու ցավ, որդեկորույս մայրեր, ․․․
Ամեն ինչ շատ-շատերից լավ հասկացող Ռուզան Ասատրյանը գրում է․ ,Չեմ հուսահատվում, մենք կգտնենք մեզ, բայց հոգիս ցավում է․․․ե։ Տարեվերջի մի գրառման մեջ հեղինակը մեջբերելով Խրիմյան հայրիկի նամակը փորձում է զգաստացնել հայությանը․ ,Մի փոքրացեքե։ Իսկ տարվա ամենավերջին գրառման մեջ կարդում ենք․ ,Երկիր, հույս ունեմ, որ 2021-ին արյունդ կմաքրվի և գերագույն գլխավոր հրամանատար կդառնա ազգային գաղափարախոսությունը՝ ազգային դիվանագիտության գրանիտյա սյուների վրա․․․ե
Մտնելով 2021թ Ռ․ Ասատրյանը հարցնում է․ ,Հայրենի՛ք, քո անցյալով ապրեմ, թե՞ ներկայով․․․ե։ Ինքն ունի ընթերցողին հասցնելու իր Ասատրյանական պատասխանը, որը խոհեմության ու ազգանվիրումի դրսևորում է։ Այս օրերին, երբ եզրափակվում է 2021թ, գուցե մենք էլ պարտավոր ենք հիշել անցյալ տարվա անցուդարձը, բայց ավելորդ չեն ամենևին Ռուզան Ասատրյանի վերլուծությունները ու գնահատականները, որ գրքում ավարտվում են հենց Նավասարդի օրը՝ Օգոստոսի 11-ին, ավարտվում են ,Փառք հայոց գենին և հավերժությունե արտահայտությամբ։
Շարունակության մեջ կամ թե գրքի ավարտին․ ,Տիգրան Մեծ․ Արծիվների տիրակալըե պիեսն է նախատեսված լայնամետրաժ ֆիլմի համար։ Թեև կարդացել ու որակել եմ, պիեսի գնահատականները թողնում եմ մասնագետներին և ուզում եմ ընթերցողի ականջին հասցնել դրա ավարտը․ , Երկնքում այդ գիշեր կրկին շողշողաց Տիգրանի գիսաստղը, որը մնաց որպես Արծիվների թագակիր, որպես Հալեյի գիսաստղ․․․ե
-Արժանի լինենք Հայոց Արքայից Արքային,- հավելում է Ռուզան Ասատրյանը վերջում։ Կարծում եմ ասացի այն, ինչ մտածում էի, մնում է շնորհակալություն հասցեագրել հեղինակին, մաղթելով  նրան ազգային վերածնունդ և հաղթանակներ ազդարարող գրառումներ, ՛՛Վան Արյան՛՛ հրատարակչությանը և միանալ գրքի տպագրության հովանավոր, գերմանաբնակ Ալվարդ Խաչատրյանին հասցեագրված հեղինակի շնորհակալական խոսքին։


Վաղարշակ Ղորխմազյան
 

Ռուզան Ասատրյան Վաղարշակ Ղորխմազյան

Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Ավելին
Ավելին